Թախտա բնակելի համալիր

Գտնվելու վայրը
Դիլիջան, Տավուշի մարզ
Ենթաբաժին
Նկարագրություն
Վայր, որտեղ լեռը դառնում է տուն։

Թախտա

Թախտան Դիլիջանում կառուցվող նոր բնակելի համալիր է, որը նախագծվել է Գրին Ռոքի և MVRDV-ի համագործակցությամբ։ Այն ձևավորվել է որպես Դիլիջանի զարգացող էկոհամակարգի մաս՝ հյուրանոցի, Art այգու, համերգասրահի և Cabinet սրճարանի կողքին՝ դառնալով մի տարածք, որտեղ բնությունը, ճարտարապետությունն ու առօրյա կյանքը ներդաշնակորեն միահյուսվում են։

Համալիրի ճարտարապետական կերպարը ծնվել է հենց բնապատկերից։ Շերտավոր տեռասաները, բնական հոսք հիշեցնող կորագծերը և հայկական լեռների ժայռաշերտերից ներշնչված ճակատային լուծումները Թախտան դարձնում են բացառիկ՝ մի կառույց, որն ասես ի սկզբանե եղել է հենց այդ վայրի անբաժանելի մասը։

0

առավելագույն հարկեր

0

շինարարական բլոկ

0

բնակարաններ և հյուրանոցային ապարտամենտներ

0

մարզասրահ, լողավազան, ռեստորան, առևտրային տարածքներ և համայնքային միջավայր

Նախագծի նպատակները

Թախտան պարզապես բնակելի համալիր չէ․ այն երկարաժամկետ ներդրում է Դիլիջանի կյանքի որակի զարգացման մեջ։ Լրացնելով քաղաքի ձևավորվող էկոհամակարգը պրեմիում բնակավայրի նոր մշակույթով՝ նախագիծը ստեղծում է այնպիսի միջավայր, որտեղ տաղանդավոր մարդիկ կարող են արմատներ գցել, ապրել, աշխատել և ստեղծել երկարաժամկետ արժեք։
Համալիրը միավորում է կարճաժամկետ կեցության համար նախատեսված հյուրանոցային ապարտամենտներ, մշտական բնակության բնակարաններ, ինչպես նաև առաջին հարկերում տեղակայված ռեստորաններ, առևտրային տարածքներ, մարզասրահ, լողավազան և համայնքային գոտիներ՝ ձևավորելով միասնական, քայլելու համար հարմար միջավայր։ Յուրաքանչյուր մանրուք նախագծված է այնպես, որպեսզի կենդանացնի փողոցային կյանքը, աջակցի տեղական բիզնեսներին և նպաստի Դիլիջանի վերափոխմանը մի վայրի, որը մարդիկ ընտրում են ոչ միայն այցելելու, այլ նաև ապրելու համար։

Ազդեցություն

Բնակելի կյանքի նոր չափանիշ

Դիլիջանի և ողջ տարածաշրջանի համար

Բազմաֆունկցիոնալ ծրագիր

որը ակտիվացնում է առաջին հարկերը և խթանում տեղական տնտեսությունը

Նախագծված է MVRDV-ի համագործակցությամբ

աշխարհի ամենահայտնի ճարտարապետական ընկերություններից մեկի հետ

Հայկական ժայռաշերտերից ներշնչված ճակատային լուծումներ

բնապատկերին և տեղական մշակութային ինքնությանը խորապես կապված ճարտարապետությամբ

Նորություններ

«Գրին Ռոք»-ի աջակցությամբ «Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Գրին Ռոքը մասնակցել է Caucasus and Central Asia Construction Forum-ին

Գրին Ռոքն արժանացել է Ոսկե մրցանակի 2026 թվականի Architecture & Design միջազգային մրցանակաբաշխությունում

Գրին Ռոքը հյուրընկալեց Գերմանական Բիզնես Ասոցիացիայի անդամներին Դիլիջանում