Գրին Ռոք ներդրումային ընկերություն

Գրին Ռոքը ներդրումներ է կատարում և խորհրդատվություն տրամադրում Հայաստանում, Եվրոպական միությունում և ԱՄՆ-ում գործող սոցիալական ազդեցություն ունեցող նախաձեռնություններին՝ կենտրոնանալով այն նախագծերի վրա, որոնք նպաստում են իր ավելի լայն զարգացման էկոհամակարգի ձևավորմանը։

Գևորգյանի խորհրդատվական գործունեության միջոցով հարթակը միավորում է զարգացման, կապիտալի կառավարման, հյուրընկալության և համայնքային ուղղվածություն ունեցող նախագծերը՝ ստեղծելով երկարաժամկետ ֆինանսական, սոցիալական և ռազմավարական արժեք։

Էկոհամակարգի ձևավորմանն ուղղված նախաձեռնություննե

Այս նախաձեռնությունները այս պահին կարող են ուղղակի եկամուտ չգեներացնել Գրին Ռոքի համար, սակայն դրանք կարևոր դեր ունեն այն միջավայրի ամրապնդման մեջ, որտեղ գործելու են մեր ապագա նախագծերը։

Դրանք նպաստում են պահանջարկի ձևավորմանը, տաղանդների ներգրավվմանը, գործընկերությունների զարգացմանը և անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմանը՝ ապահովելով երկարաժամկետ հաջողության հիմքերը։

Meet Dilijan

Դիլիջանի զարգացմանն ուղղված հարթակ, որի նպատակն է բարձրացնել քաղաքի միջազգային ճանաչելիությունը, ներգրավել այցելուների և Դիլիջանը դիրքավորել որպես առաջատար զբոսաշրջային և ներդրումային ուղղություն։

Hei Jet

Ռազմավարական շարժունակության նախաձեռնություն, որի նպատակն է հեշտացնել հասանելիությունն ու կապը ներդրողների, գործընկերների և բարձր արժեք ունեցող այցելուների համար։

Tourism Regional Forum

Առաջատար հարթակ, որը համախմբում է զբոսաշրջության, ավիացիայի, հյուրընկալության ոլորտների և պետական կառույցների ղեկավարներին՝ նպաստելով տարածաշրջանային համագործակցության զարգացմանն ու ներդրումների խթանմանը։