Գրին Ռոք օպերացիոն կառավարում

Հիմնականում զբաղվում է Գրին Ռոքի ստեղծած և հետագայում իր կառավարմանը հանձնված նախագծերի օպերացիոն կառավարմամբ և զարգացման գործընթացներով։

GRO-ն օպերացիոն և կառավարման ընկերություն է, որը կենտրոնացած է հյուրընկալության, անշարժ գույքի և lifestyle ոլորտների նախագծերի մեկնարկի, զարգացման և արդյունավետ կառավարման վրա։ Ընկերությունը ապահովում է ամբողջական օպերացիոն ցիկլ՝ սկսած կոնցեպտի մշակումից և բիզնես մոդելի ձևավորումից մինչև ամենօրյա կառավարում և ֆինանսական արդյունավետության վերահսկում։

Ընկերությունը մշակում և ներդնում է սպասարկման ստանդարտներ, կառուցում ներքին գործընթացներ, ձևավորում և ղեկավարում թիմեր՝ ապահովելով նախագծերի կայուն և շահավետ գործունեությունը։ GRO-ի պատասխանատվությունների շրջանակում են նաև ռազմավարական պլանավորումը, ծախսերի օպտիմալացումը, եկամուտների աճի ապահովումը և կայուն օպերացիոն մոդելների ստեղծումը։

GRO-ն ձևավորում է յուրաքանչյուր նախագծի պրոդուկտային և հաճախորդային փորձառությունը՝ ձևավորելով ամբողջական և առանձնահատուկ հաճախորդային փորձառության ուղի, ներդնելով ժամանակակից սպասարկման լուծումներ և հարմարեցնելով կոնցեպտները շուկայի պահանջներին։ Այն հանդես է գալիս որպես կապող օղակ կոնցեպտի, բրենդի և իրականացման միջև՝ ապահովելով բոլոր նախագծերի միասնականությունը, բարձր որակը և մասշտաբավորման հնարավորությունը։

Վիլլա 3 Community Hub

Ժամանակակից քովորքինգ տարածք Դիլիջանում

Բար-սրճարան Cabinet

Խորհրդային շենք՝ վերափոխված որպես ռեստորան և միջոցառումների տարածք

Կամպուս

Բնակարանային նախագիծ Գրին Ռոքի աշխատակիցների և Ապիցիուսի ուսանողների համար։