Գրին Ռոք մենեջմենթ

Գրին Ռոք մենեջմենթը նախագծում, մշակում և իրականացնում է նախագծեր՝ սկսած առաջին գաղափարից մինչև ամբողջական հանձնում։ Մենք կառավարում ենք ամբողջ գործընթացը՝ ճարտարապետությունից և ինժեներական լուծումներից մինչև նախագծային փաստաթղթավորում և շինարարություն՝ համագործակցելով միջազգային առաջատար գործընկերների հետ՝ Հայաստանում և դրա սահմաններից դուրս կառուցապատման ոլորտում նոր չափանիշներ ձևավորելու նպատակով։

Մեր նախագծերը պարզապես առանձին կառույցներ չեն։ Դրանք ավելի մեծ միջավայրի և էկոհամակարգի մասն են՝ ստեղծված քաղաքների և համայնքների համար երկարաժամկետ արժեք ու կայուն ազդեցություն ապահովելու գաղափարով։

Բազմաֆունկցիոնալ համալիր

Կենդանի էկոհամակարգ Դիլիջանի սրտում

Հյուրանոց

Նոր տեսարժան վայր Դիլիջանում, որտեղ հանդիպում են բնությունը, հարմարավետությունն ու մշակույթը

Համերգասրահ

Ժամանակակից հարթակ՝ ցանկացած մասշտաբի միջոցառումներ անցկացնելու հնարավորությամբ

Art Այգի

Մշակութային այգի և բազմաֆունկցիոնալ հանրային տարածք Դիլիջանում

Վիլլա 3 Community Hub

Ժամանակակից քովորքինգ տարածք Դիլիջանում

Բար-սրճարան Cabinet

Խորհրդային շենք՝ վերափոխված որպես ռեստորան և միջոցառումների տարածք

Կամպուս

Բնակարանային նախագիծ Գրին Ռոքի աշխատակիցների և Ապիցիուսի ուսանողների համար։