Շինարարության ընթացք. մարտ-ապրիլ թողարկում

Շինարարական աշխատանքների ընթացքի թարմացում

Ուրախ ենք ներկայացնել մեր ընթացիկ շինարարական նախագծերի վերջին թարմացումները, որտեղ ակտիվ աշխատանքներ են ընթանում մի քանի օբյեկտներում։

Կամպուս

Կամպուս նախագծում ակտիվորեն իրականացվում են արտաքին և ներքին աշխատանքներ։ Կատարվում են տանիքի մալուխային աշխատանքներ և տեխնիկական տարածքների ներքին հարդարում։ Ավարտման փուլում է տանիքի արտաքին հարդարումը և բազրիքների տեղադրումը՝ անվտանգության և դիզայնի բարելավման նպատակով։

Շենքի ներսում շարունակվում են բոլոր հարկերի ներքին հարդարման աշխատանքները՝ ներառյալ սենյակներ, միջանցքներ, սանհանգույցներ և խոհանոցներ։ Զուգահեռ իրականացվում են նաև էլեկտրականության մոնտաժային աշխատանքներ։ Բացի այդ, իրականացվում է պատշգամբների ջրամեկուսացում և սալիկապատում։

Apicius Armenia

Apicius Armenia նախագծում ավարտական փուլին են մոտենում հիմնական կառուցվածքային աշխատանքները։ Կատարվում են հենապատերի բետոնային աշխատանքներ, ներսի շպակլյովկա և գիպսային աշխատանքներ։ Շարունակվում են նաև ցեմենտ-ավազային շաղախով հարթեցման աշխատանքները՝ վերջնական հարդարման համար մակերեսները պատրաստելու նպատակով։

Վիլլա 3 Community Hub

Վիլլա 3 Community Hubում շարունակվում են բարձրորակ ներքին և արտաքին աշխատանքները։ Ավարտվել է 3D բուխարիի տեղադրումը, որը դարձել է վիլլայի կարևոր դիզայներական տարրերից մեկը։ Ընթանում են առաստաղային աշխատանքներ, պլինտուսների և դեկորատիվ տարրերի տեղադրում։ Միաժամանակ կառուցվում է բացօթյա տաղավարի կմախքը՝ ընդլայնելով հանգստի գոտին։

Մենք շարունակում ենք ապահովել բարձր որակի շինարարություն յուրաքանչյուր փուլում՝ պահպանելով ճշգրտություն, դիմացկունություն և ճարտարապետական բարձր ստանդարտներ։ Նոր թարմացումները կհետևեն շուտով։

Related Articles

«Գրին Ռոք»-ի աջակցությամբ «Անտառի արքա»-ն այսուհետ կդառնա Դիլիջան այցելող զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը

Գրին Ռոքը մասնակցել է Caucasus and Central Asia Construction Forum-ին

Գրին Ռոքն արժանացել է Ոսկե մրցանակի 2026 թվականի Architecture & Design միջազգային մրցանակաբաշխությունում

Գրին Ռոքը հյուրընկալեց Գերմանական Բիզնես Ասոցիացիայի անդամներին Դիլիջանում

Related Projects