Apicius Armenia International School of Hospitality-ն պաշտոնապես հայտարարում է 2026–2027 ուսումնական տարվա ընդունելության մեկնարկի մասին։
Դիլիջանում գործող Apicius Armenia International School of Hospitality-ն ստեղծվել է Green Rock Foundation-ի և Ֆլորենցիայում գործող Apicius International School of Hospitality-ի համագործակցության արդյունքում։ Դպրոցն առաջարկում է միջազգային մակարդակի հյուրընկալության կրթություն՝ համատեղելով եվրոպական կրթական չափանիշները գործնական ուսուցման հետ առաջին իսկ օրվանից։
Ովքեր կարող են դիմել
Ակադեմիական ծրագրերը նախատեսված են միջնակարգ կրթություն ավարտած բոլոր դիմորդների համար, ովքեր ցանկանում են կարիերա կառուցել հյուրընկալության, գաստրոնոմիայի, զբոսաշրջության, սննդի և խմիչքների կառավարման, միջոցառումների կազմակերպման, wellness ոլորտի և հարակից մասնագիտությունների մեջ։
Ուսուցումն իրականացվում է անգլերենով և բաց է ինչպես Հայաստանի, այնպես էլ արտերկրի դիմորդների համար։
Ընդունելության ժամկետներ
- Դիմումների ընդունում՝ 2026 թվականի մայիսի 1-ից մինչև հուլիսի 15-ը
- Արդյունքների հրապարակում՝ 2026 թվականի հուլիսի 30-ին
Չնայած պաշտոնական վերջնաժամկետը հուլիսի 15-ն է, այդ ամսաթվից հետո ներկայացված դիմումները նույնպես կարող են դիտարկվել՝ առկա տեղերի դեպքում։
Ինչպես դիմել
Ընդունելության ամբողջական գործընթացին և դիմումի ձևին կարող եք ծանոթանալ այստեղ՝ https://apicius.am/admissions
Հաճախ տրվող հարցերի պատասխանները հասանելի են այստեղ՝ https://apicius.am/faq
Ինչու ընտրել Apicius Armenia-ն
Apicius Armenia-ն առաջարկում է միջազգային կրթություն՝ հիմնված իրական աշխատանքային փորձի և հյուրընկալության ոլորտի լավագույն միջազգային փորձի վրա։
Ուսանողները ստանում են՝
- կրթություն միջազգային փորձ ունեցող խոհարարներից և հյուրընկալության ոլորտի մասնագետներից, ովքեր աշխատել են Michelin աստղերով պարգևատրված ռեստորաններում և առաջատար հյուրանոցներում,
- սովորելու հնարավորություն երկու երկրներում՝ Դիլիջանում և Ֆլորենցիայում,
- ուսուցում՝ 80% գործնական, 20% տեսական,
- գործնական ուսուցում CEMI ուսումնական սրճարանում,
- պրակտիկա, ոլորտային նախագծեր, միջոցառումներ և մասնագիտական կապեր,
- միջազգային ճանաչում ունեցող մասնագիտական վկայական,
- աշխատանքի հնարավորություններ ավարտելուց հետո,
- կրթաթոշակային ծրագրեր Հայաստանում և Իտալիայում,
- ուսանողական կացարան,
- անգլերեն և իտալերեն լեզուների դասընթացներ։
Ակադեմիական ծրագրեր
Ուսանողները կարող են ընտրել հետևյալ երկու ուղղություններից մեկը.
Hospitality Management
- Special Event Management
- Hospitality Management
- Spa Management
- Real Estate and Facilities Management
Food, Wine and Wellness Studies
- Culinary Arts
- Baking and Pastry
- Wine Studies and Enology
- Wellness, Health and Nutrition
Ուսանողները կարող են ամբողջությամբ սովորել Դիլիջանում կամ երկրորդ կուրսի ընտրված մասնագիտացումները շարունակել Ֆլորենցիայում՝ ձեռք բերելով միջազգային փորձ և նոր մասնագիտական հնարավորություններ։
Հյուրընկալության կայուն էկոհամակարգի զարգացման մաս
Apicius Armenia International School of Hospitality-ը Green Rock-ի և Green Rock Foundation-ի երկարաժամկետ ռազմավարության կարևոր բաղադրիչներից է, որի նպատակն է Դիլիջանում ձևավորել հյուրընկալության ոլորտի կայուն էկոհամակարգ։
Զբոսաշրջության, հյուրանոցային ենթակառուցվածքների, կրթության և համայնքային զարգացման նախագծերին զուգահեռ՝ դպրոցը պատրաստում է նոր սերնդի մասնագետների, որոնք կնպաստեն Հայաստանի և տարածաշրջանի հյուրընկալության ոլորտի զարգացմանը։
Լրացուցիչ տեղեկությունների համար
Կայք՝ https://apicius.am
Email: [email protected]
Հեռախոս՝ +374 44 240 240