MVRDV ընկերության ղեկավարության այցը Գրին Ռոք

Գրին Ռոքի գրասենյակում հյուրընկալեցինք MVRDV ընկերության հիմնադիր գործընկեր և գլխավոր ճարտարապետ Վիննի Մաասին, տնօրեն և ճարտարապետ Գիդեոն Մաասլենդին:

Հանդիպմանը մասնակցեց մեր ընկերության Ծրագրային տնօրեն Սոնա Քուրթիանը՝ մեր ընթացիկ նախագծերի շարունակական համագործակցության շրջանակում։

Քննարկվեցին նախագծերի զարգացման հիմնական ուղղությունները, համադրվեցին ռազմավարական տեսլականները և անդրադարձ կատարվեց առաջիկա փուլերին։

Հանդիպումը կարևոր և բովանդակալից էր՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր ընդհանուր ձգտումը՝ կյանքի կոչելու ազդեցիկ և ժամանակակից ճարտարապետական լուծումներ։

Related Articles

Սիմֆոնիկ երաժշտությունը գալիս է Դիլիջան․ Green Rock-ը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են ստորագրել

Green Rock-ը 10 կրթաթոշակ է տրամադրում Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին

Դիլիջանի Art Park նախագիծն ընդգրկվել է World Architecture Festival Awards 2026-ի եզրափակիչ փուլ

Evocabank-ը և Green Rock-ը մեկնարկեցին Բանկի նոր գլխամասի նախագիծը

Related Projects