Սիմֆոնիկ երաժշտությունը գալիս է Դիլիջան․ Green Rock-ը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են ստորագրել

Դիլիջանի մշակութային կյանքը համալրվում է նոր ու երկարաժամկետ նախաձեռնությամբ․ Green Rock Management Group-ը, Green Rock բարեգործական հիմնադրամը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը համագործակցության հուշագիր են ստորագրել, որի նպատակն է Դիլիջանում պարբերաբար կազմակերպել համերգներ և մշակութային միջոցառումներ՝ նպաստելով քաղաքի մշակութային կյանքի զարգացմանը։

Green Rock-ի տեսլականում Դիլիջանի զարգացումը ներառում է ոչ միայն ժամանակակից ենթակառուցվածքների ստեղծումը, այլև կրթության և մշակույթի զարգացումը՝ ձևավորելով կենսունակ, գրավիչ և նոր հնարավորություններով քաղաքային միջավայր։

Այս գաղափարի կարևոր մասն է Green Rock բարեգործական հիմնադրամի գործունեությունը, որն աջակցում է մշակութային նախաձեռնություններին և նպաստում համայնքի մշակութային կյանքի զարգացմանն ու աշխուժացմանը։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը այս նախաձեռնության նոր փուլն է։ Նվագախմբի մասնակցությամբ Դիլիջանում նախատեսվող համերգները նոր շունչ կհաղորդեն քաղաքի մշակութային կյանքին՝ դասական երաժշտությունը դարձնելով քաղաքի մշակութային առօրյայի ավելի հասանելի և պարբերական մասը։«Դիլիջանի զարգացումը մեզ համար միայն շենքեր և ենթակառուցվածքներ ստեղծելը չէ։ Կարևոր է նաև այն միջավայրը, որը ձևավորվում է դրանց շուրջ։ Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը լինի քաղաք, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն բնությունը վայելելու, այլև մշակութային կյանքին մասնակցելու համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այս տեսլականի կարևոր և շատ խորհրդանշական մասն է», – նշել է Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

«Դիլիջանի զարգացումը մեզ համար միայն շենքեր և ենթակառուցվածքներ ստեղծելը չէ։ Կարևոր է նաև այն միջավայրը, որը ձևավորվում է դրանց շուրջ։ Մենք ցանկանում ենք, որ Դիլիջանը լինի քաղաք, որտեղ մարդիկ գալիս են ոչ միայն բնությունը վայելելու, այլև մշակութային կյանքին մասնակցելու համար։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունն այս տեսլականի կարևոր և շատ խորհրդանշական մասն է», – նշել է Green Rock Management Group-ի գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան։

«Ինձ և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համար կարևոր առաքելություն է բարձրարժեք դասական երաժշտությունը հասանելի դարձնել Հայաստանի տարբեր քաղաքներում և համայնքներում, հատկապես՝ նոր սերնդին։ Շնորհակալ ենք Green Rock-ին մեր տեսլականին միանալու և երկարաժամկետ համագործակցության համար։ Վստահ եմ՝ մեր համատեղ ջանքերով սիմֆոնիկ երաժշտությունը պարբերաբար կհնչի Դիլիջանում՝ շարունակելով քաղաքի հարուստ երաժշտական ավանդույթն ու դառնալով նրա մշակութային կյանքի կարևոր մասը», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Green Rock բարեգործական հիմնադրամի տնօրեն Կատյա Բրեդիխինան ընդգծել է, որ մշակույթը քաղաքի գրավչության և զարգացման կարևոր բաղադրիչներից է։

«Հարուստ մշակութային կյանքը ցանկացած քաղաքի զարգացման կարևոր պայմաններից է, հատկապես երբ քաղաքը զարգանում է որպես զբոսաշրջային ուղղություն։ Վստահ եմ՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ելույթները կարևոր ներդրում կլինեն Դիլիջանի մշակութային կյանքի համար», – նշել է Կատյա Բրեդիխինան։

Հուշագրի շրջանակում առաջին համերգը Դիլիջանում տեղի կունենա սեպտեմբերի 5-ին՝ ժամը 19:00-ին, Green Rock-ի բազմաֆունկցիոնալ համալիրում ներառված ապագա համերգասրահի տարածքում՝ նորաբաց Villa3 Community Hub-ի հարևանությամբ։

Related Articles

Green Rock-ը 10 կրթաթոշակ է տրամադրում Apicius Armenia-ի 2026–2027 ուսումնական տարվա ուսանողներին

Դիլիջանի Art Park նախագիծն ընդգրկվել է World Architecture Festival Awards 2026-ի եզրափակիչ փուլ

Evocabank-ը և Green Rock-ը մեկնարկեցին Բանկի նոր գլխամասի նախագիծը

Green Rock-ը և Hyatt-ը ստորագրեցին համաձայնագիր Հայաստանում առաջին Hyatt Regency հյուրանոցի վերաբերյալ և անցկացրին հիմնարկեքի պաշտոնական արարողությունը

Related Projects