Նատալիա Եշենկովա. Ընկերությունում մշակույթ կառուցելը նման է տուն կառուցելուն:

Natalya-arm1
— Նատալյա, ինչպե՞ս հայտնվեցիք “Green Rock”-ում:

Համալսարանում ձեզ չե՞ն ասել, որ առաջին երեք տարիների ընթացքում Դուք աշխատում եք ստուգման գրքույկի համար, իսկ հետո այն է աշխատում  Ձեզ համար: Ես “Գրին Ռոք”-ում եմ հայտնվել նեթվորքինգի ուժի արդյունքում. որոշակի տարիքում աշխատանքն է գտնում  քեզ, այլ ոչ թե դու:

— Ո՞րն է Ձեր աշխատանքի ամենակարևոր մասը:

Վստահելի, բաց հաղորդակցության ստեղծում, ինչպես թիմի ներսում, այնպես էլ՝ գործընկերների հետ, հասկանալի, պարզ խոսքի, մանրուքների նկատմամբ ուշադրության և խնդրի լուծման համար մտքում մի քանի ուղղություններ պահելու ունակության միջոցով:

— Նատալյա, ձեր գործընկերներից յուրաքանչյուրն ունի իր անձնական գաղափարը ընկերության կորպորատիվ մշակույթի վերաբերյալ: Ձեր կարծիքով, ինչպիսի՞ մշակույթ է ձևավորվել:

Ես անկեղծորեն կարծում եմ, որ ընկերության ներսում մշակույթ ձևավորելը նման է տուն կառուցելուն: Դուք գիտեք, որ տունը շահագործելուց հետո առաջին տարիներին խորհուրդ չի տրվում պաստառ փակցնել, քանի որ կառույցը նստում է, և կարող են ճաքեր առաջանալ, և պաստառը կարող է դեֆորմացվել: Այնպես որ, միևնույն մոտեցումն է կիրառվում նաև մշակույթի պարագայում: Կարծում եմ, որ այսօր “Green rock”-ում մշակույթը վերջնականապես չի ձևավորվել, սակայն կան մշակութային առանձնահատկություններ, և ամենակարևորը երկխոսությունն է: Մենք ընկերության ներսում շատ քննարկումներ ենք ունենում և համատեղ ջանքերով գտնում ենք լավագույն լուծումը, լավագույնը՝ ընկերության համար:

Ընկերությունը դեռ շատ փոքր է, բայց, այնուամենայնիվ, ամենակարևոր դիրքերն արդեն համալրված են, բոլորը՝ մեծ փորձով և գիտելիքներով: Կարողանում եք օրվա ընթացքում շփվել, հետաքրքիր տեղեկություններ փոխանակել, կիսվել փորձով, ինչու չէ՝ նաև ոգեշնչվել:

Ընկերությունում կազմակերպվում են հանդիպումներ ողջ թիմի ներգրավմամբ, որոնց ժամանակ ես չեմ հոգնում հիանալ բոլորի պրոֆեսիոնալիզմով։ Ինձ ոգեշնչում է մարքեթինգի թիմի հստակ մոտեցումը, նրանք մասնագետներ են, ովքեր կայծակնային արագությամբ կարող են միանգամից մի քանի գործողություններ իրականացնել, հիանում եմ ֆինանսական և իրավաբանական բաժնով՝ իրենց դիմացկունության և հանգստության ունակությամբ: Տնօրենը հիացնում է  հորիզոնից այն կողմ տեսնելու իր ունակությամբ: Այո, իհարկե, ես ոգեշնչվում եմ՝ շփվելով նման թիմի հետ։

— Ինչ խորհուրդ կտաք «Գրին Ռոք» ընկերության նոր աշխատակիցներին հաջողությամբ ներգրավվելու և կորպորատիվ կյանքին մասնակից դառնալու համար:

Որևէ  բանից չվախենալ, գտնել ճիշտ բառեր, ուշադրություն դարձնել մանրամասներին, հստակ իմանալ  իր գործը և սովորել, սովորել ու նորից սովորել:

— Ինչ կմաղթեք “GreenRock” -ին իր առջև դրված նպատակների և սոցիալական կարևոր նախաձեռնությունների իրականացման շեմին:

Կարեկցանք, ուշադրություն, կարեկցանք, գթասրտություն, մարդասիրություն, անկեղծություն, հոգատարություն, ազնվություն, պարկեշտություն, երախտագիտություն, անձնուրացություն, արձագանքելու կարողություն, պարզություն, անկախություն, ազատություն և սեր:

— Նատալյա, եթե կարողանայիք մեկ օրով տեղերով փոխվել աշխատակիցներից մեկի հետ, ու՞մ հետ դա կանեիք և ինչու՞:

Գնելի հետ: Մեր թիմում կա մի մարդ, ով ցանկացած խնդիր արագ լուծում է «գետնի վրա», նա վարում է իրեն համապատասխանող մեքենա, և նրա կողքին քեզ թվում է, թե ապահով ես քարե պատի ետևում: Ես կցանկանայի ինքս ինձ համար ունենալ  այդ փորձը:

Ինչպե՞ս կբնութագրեք Ձեր աշխատանքը երեք բառով:

Ռազմավարություն, հաղորդակցություն, կառավարում:

— Թերևս վերջին, ավանդական հարցը՝ սու՞րճ, թե՞ թեյ:

Թեյը՝ կաթով:

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր