Մեր մասին

Մենք վերափոխում ենք տարածքները հնարավորությունների կենտրոնների

Green Rock Management Group-ը միջազգային ընկերություն է, որն իրականացնում է զարգացմանն ուղղված մի շարք լայնածավալ բիզնես և սոցիալական նախագծեր։

01

Մենք ստեղծում ենք ներդաշնակ և ներառական տարածքներ, որոնք ձևավորվում են որպես «ձգողության» նոր կենտրոններ և շարժիչ ուժ են դառնում երկրի ընդհանուր զարգացման համար:

Մենք ունենք բոլոր հնարավորություններն ու շարժառիթները, ինչպես նաև՝ մասնագետների բարձրակարգ թիմ տարածաշրջանի ենթակառուցվածքների վերաբերյալ բնակիչների պատկերացումները փոխելու համար։

Լինելով սոցիալապես պատասխանատու բիզնես՝ մենք իրականացնում ենք ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի տնտեսական աճն ու միջավայրի զարգացումը:

Մենք ձգտում ենք առաջնորդել տեսակետները՝ հիմնվելով նորարարական մտածողության և մեր նախագծերի յուրահատկության վրա:

Green Rock Management Group ընկերության հիմնական նպատակը Հայաստանի կայուն զարգացմանը նպաստող բազմաֆունկցիոնալ միջավայրի ձևավորումն է

02

Ինչո՞ւ հենց Հայաստանը:
Մենք կողմ ենք այնպիսի միջավայրի վերափոխմանը, որն ուշադրություն է գրավում և ընձեռում է լայն հնարավորություններ տարածաշրջանում տարածքների զարգացման, կրթության, բիզնեսի կառավարման, աշխատանքային հեռանկարների, հանգստի և որակապես նոր կյանքի համար:

Մենք ընտրել ենք այս երկիրը որպես մեր գաղափարների իրականացման վայր նրա յուրահատուկ մշակութային ժառանգության, ջերմ ու անմիջական վերաբերմունքի և ցնցող բնության համար:

Հայաստանը նորարարական լուծումների համար բաց երկիր է՝ ցանկացած մասշտաբի նախագծերի իրականացման համար մեծ ներուժով։

Մեր գործունեությամբ մենք ցանկանում ենք աշխարհին ներկայացնել Հայաստանի նոր կերպարը, ցույց տալ երկիրը բոլորովին անծանոթ կողմից։ Հայաստան, որտեղ ուզում ես ապրել, ուր գալիս ես ուրախությամբ, վերադառնում ես նոր տպավորություններ ու հեռանկարներ փնտրելու։

Մեր թիմում շուկայի առաջատարներն են, որոնք միավորվել են տարածաշրջանում մրցունակ և բարձրակարգ նախագծեր կյանքի կոչելու համար

03

Մեր նախագծերն իրականացնելիս՝ հաշվի ենք առնում տեղական մտածելակերպի ու մշակույթի առանձնահատկությունները՝ ուղղելով մեր ռեսուրսները միջավայրի վերափոխմանը: Միաժամանակ հավաքագրում ու զարգացնում ենք հզոր թիմ բնագավառի հետագա բարելավման և երկրի տնտեսական միջավայրի դրական փոփոխության համար:

Մենք ձգտում ենք լինել յուրահատուկ բրենդ, որտեղ լավագույն տաղանդները գտնում են իրենց երազանքի աշխատանքը։ Միևնույն ժամանակ կատարելագործում ենք պրոֆեսիոնալ կորպորատիվ մշակույթը Հայաստանում՝ հիմնվելով դրական փոփոխությունների հանդեպ մեր նվիրվածության վրա:

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր