Ա. Խանջյանի ամառանոց

Դիլիջանը կվերադարձնի տարածաշրջանի մշակութային կենտրոնի համբավը

Ա. Խանջյանի ամառանոց

4 000+

մարդու շրջանում

հարցում է անցկացվել՝ պարզելու, թե ինչ նոր կիրառություն կարող է ունենալ Ա. Խանջյանի ամառանոցը

1

ճարտարապետական ժառանգություն հանդիսացող հուշարձանը

հուշարձանը կվերականգնվի լիցենզավորված հայ ճարտարապետների և եվրոպացի փորձագետների ներգրավմամբ

Տավուշի մարզն ակտիվորեն զարգանում և քայլում է ժամանակին համընթաց, իսկ նրա առաջադեմ կերպարն ու նորարարական մոտեցումը ներդաշնակորեն համադրվում են պատմական ժառանգության հետ

Դիլիջանի ազգային պարկի անդորրը, հիասքանչ բնությունն ու հարուստ մշակույթը միշտ էլ գրավել են թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի ճանապարհորդներին։

Ա. Խանջյանի ամառանոցը և Աղյուսե տունը ներառված են Դիլիջանում բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծում, որի իրականացման շրջանակներում պլանավորվում է ամբողջությամբ վերականգնել այս յուրահատուկ շինությունունները՝ տալով նոր կյանք և վերադարձնելով դրանց երբեմնի սքանչելի տեսքը:

Աղասի Խանջյանի ամառանոցը, որ ծվարել է անտառապատ բլրի լանջին՝ շրջապատված Դիլիջանի չքնաղ համայնապատկերով, վկա է դարձել երկրի պատմական շատ իրադարձությունների։ 1930-ական թվականներին կառուցված այս շինությունն աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ և ներքին հարդարանքով։ «Փորձագիտական խմբերը այժմ պարզում են վերջին տասնամյակում շինության մասնակի փլուզման պատճառները՝ վերականգնման համար ավելի արդյունավետ մեթոդների կիրառման նպատակով»,-Դավիթ Նահատակյան, նախագծի գլխավոր ճարտարապետ:

Մենք ձգտում ենք վերականգնել ճարտարապետական ժառանգության մաս հանդիսացող այս հուշարձանի նախնական տեսքը, որպեսզի այն շարունակի ծառայել քաղաքի բնակիչներին և հյուրերին։

Ա. Խանջյանի ամառանոցը կբացի իր դռները՝ պահպանելով պատմական նշանակությունը և ժառանգությունը, որոնք կհամադրվեն ժամանակակից լուծումներով:

Դիտարկվում են ամառանոցի գործունեության մի քանի ֆորմատներ՝ իմմերսիվ թատրոնից մինչև մուլտիմեդիա թանգարան: Վերջնական որոշումը կընդունվի հասարակական լավագույն հայ գործիչների ներգրավմամբ:

ՊԱԿ-ի նախկին ամառանոցը կդառնա ժամանցի նոր կենտրոն քաղաքի բնակիչների և հյուրերի համար

Խորհրդային զորեղ պաշտոնյայի խենթ երազանքը դրդեց նրան կառուցել ամառանոց, որը զարմանալի կերպով նման էր Չիկագոյի տիպիկ տներին։

Վերականգնումից հետո այն կվերածվի իսկական գաստրոնոմիական կենտրոնի, որտեղ կգործի Դիլիջանի առաջին ամենամեծ բարը։ Այցելուները կվայելեն նրբաճաշակ խոհանոցը՝ մասնակից դառնալով տպավորիչ միջոցառումների։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր