Ա. Խանջյանի ամառանոց
Դիլիջանը կվերադարձնի տարածաշրջանի մշակութային կենտրոնի համբավը
4 000+
մարդու շրջանում
հարցում է անցկացվել՝ պարզելու, թե ինչ նոր կիրառություն կարող է ունենալ Ա. Խանջյանի ամառանոցը
1
ճարտարապետական ժառանգություն հանդիսացող հուշարձանը
հուշարձանը կվերականգնվի լիցենզավորված հայ ճարտարապետների և եվրոպացի փորձագետների ներգրավմամբ
Տավուշի մարզն ակտիվորեն զարգանում և քայլում է ժամանակին համընթաց
Դիլիջանի ազգային պարկի անդորրը, հիասքանչ բնությունն ու հարուստ մշակույթը միշտ էլ գրավել են թե՛ տեղացի, թե՛ արտասահմանցի ճանապարհորդներին։
Ա. Խանջյանի ամառանոցը և Աղյուսե տունը ներառված են Դիլիջանում բազմաֆունկցիոնալ համալիրի նախագծում, որի իրականացման շրջանակներում պլանավորվում է ամբողջությամբ վերականգնել այս յուրահատուկ շինությունունները՝ տալով նոր կյանք և վերադարձնելով դրանց երբեմնի սքանչելի տեսքը:
Աղասի Խանջյանի ամառանոցը, որ ծվարել է անտառապատ բլրի լանջին՝ շրջապատված Դիլիջանի չքնաղ համայնապատկերով, վկա է դարձել երկրի պատմական շատ իրադարձությունների։ 1930-ական թվականներին կառուցված այս շինությունն աչքի է ընկնում յուրօրինակ ճարտարապետությամբ և ներքին հարդարանքով։ «Փորձագիտական խմբերը այժմ պարզում են վերջին տասնամյակում շինության մասնակի փլուզման պատճառները՝ վերականգնման համար ավելի արդյունավետ մեթոդների կիրառման նպատակով»,-Դավիթ Նահատակյան, նախագծի գլխավոր ճարտարապետ:
Մենք ձգտում ենք վերականգնել ճարտարապետական ժառանգության մաս հանդիսացող այս հուշարձանի նախնական տեսքը, որպեսզի այն շարունակի ծառայել քաղաքի բնակիչներին և հյուրերին։
Ա. Խանջյանի ամառանոցը կբացի իր դռները՝ պահպանելով պատմական նշանակությունը և ժառանգությունը, որոնք կհամադրվեն ժամանակակից լուծումներով:
Դիտարկվում են ամառանոցի գործունեության մի քանի ֆորմատներ՝ իմմերսիվ թատրոնից մինչև մուլտիմեդիա թանգարան: Վերջնական որոշումը կընդունվի հասարակական լավագույն հայ գործիչների ներգրավմամբ: