Գրին Ռոքի թիմն ամրապնդում է իր ESG գիտելիքները կայուն զարգացման դասընթացի միջոցով

Գրին Ռոքի թիմը վերջերս մասնակցեց ESG (Environmental, Social, and Governance) և կորպորատիվ կայունության հիմունքների վերաբերյալ դասընթացի, որի նպատակն էր խորացնել պատասխանատու բիզնեսի, կայուն զարգացման և կազմակերպության դիմակայունության վերաբերյալ գիտելիքները։ Դասընթացի ընթացքում ներկայացվեցին ESG հիմնական սկզբունքները և դրանց աճող կարևորությունը ժամանակակից բիզնես միջավայրում։ Մասնակիցները ծանոթացան կայուն զարգացման երեք հիմնական բաղադրիչներին՝ բնապահպանական, սոցիալական և կառավարման, ներառյալ կլիմայական […]

MVRDV ընկերության ղեկավարության այցը Գրին Ռոք

Գրին Ռոքի գրասենյակում հյուրընկալեցինք MVRDV ընկերության հիմնադիր գործընկեր և գլխավոր ճարտարապետ Վիննի Մաասին, տնօրեն և ճարտարապետ Գիդեոն Մաասլենդին: Հանդիպմանը մասնակցեց մեր ընկերության Ծրագրային տնօրեն Սոնա Քուրթիանը՝ մեր ընթացիկ նախագծերի շարունակական համագործակցության շրջանակում։ Քննարկվեցին նախագծերի զարգացման հիմնական ուղղությունները, համադրվեցին ռազմավարական տեսլականները և անդրադարձ կատարվեց առաջիկա փուլերին։ Հանդիպումը կարևոր և բովանդակալից էր՝ ևս մեկ անգամ ընդգծելով մեր […]

Գրին Ռոքը աջակցում է Հայաստանի թեկնածությունը որպես 2028 թվականի Համաշխարհային Գաստրոնոմիայի Տարածաշրջան

Գրին Ռոքը և Գրին Ռոք հիմնադրամը հպարտ են լինել Հայաստանի՝ 2028 թվականի Համաշխարհային գաստրոնոմիայի տարածաշրջանի թեկնածու դառնալու ճանապարհի մի մասը։ Կապելով շրջակա միջավայրի պաշտպանության գործողությունները, տեղական ինքնակառավարումը, զբոսաշրջությունը, կրթությունը և հյուրընկալության ոլորտը՝ մենք օգնում ենք ապահովել, որ Հայաստանի հարուստ սննդային ժառանգությունը նպաստի կայուն, ներառական և ապագային միտված տարածաշրջանային զարգացմանը։ Տեղական շահագրգիռ կողմերի լայն ցանցն ընդգրկում […]

Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գլխավոր հանձնակատարի այցը Գրին Ռոք

Դիլիջանում հյուրընկալեցինք Հայաստանի Հանրապետության Սփյուռքի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին և նրա պատվիրակությանը։ Նախորդ հանդիպումների շարունակությամբ՝ այս այցը մեզ հնարավորություն տվեց տեղում ներկայացնելու մեր բոլոր ծրագրերն ու ընթացիկ նախաձեռնությունները՝ ընդգծելով Գրին Ռոքի և Գրին Ռոք հիմնադրամի տեսլականն ու ազդեցությունը։ Քննարկումները կենտրոնացած էին համագործակցության հնարավորությունների շուրջ՝ ներառյալ Apicius Armenia Միջազգային հյուրընկալության դպրոցում վարպետաց դասերը, ինչպես նաև Villa […]

«Rocking Dilijan» հունահռոմեական ըմբշամարտի ամենամյա առաջնությունն ամփոփվեց

Ամփոփվել է «Rocking Dilijan» հունահռոմեական ըմբշամարտի ամենամյա առաջնությունը, որը համախմբեց Հայաստանի տարբեր մարզերից ժամանած տաղանդավոր պատանի մարզիկներին։ Առաջնությունն անցկացվեց Դիլիջան քաղաքի մարզադպրոցում։ Մրցաշարի գլխավոր գործընկերը «Գրին Ռոք» ընկերությունն է, իսկ գործընկերը՝ «Գրին Ռոք» հիմնադրամը։ Առաջնությանը մասնակցեցին 2011–2013 թվականներին ծնված պատանի ըմբիշներ։ Ոսկե մեդալների արժանացան՝ Առաջնության շրջանակում կայացան երկրորդ և երրորդ տեղերի մրցանակաբաշխությունները։ Ամբողջ մրցաշարը ցույց […]

Մանթաշյանց Բիզնես ակումբի անդամները Դիլիջանում։

Գրին Ռոքը Դիլիջանում հյուրընկալեց Մանթաշյանց Բիզնես ակումբի անդամներին։ Լինելով Մանթաշյանց Տավուշի անդամ՝ մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը այս ձեռնարկատիրական ցանցի շրջանակում և տարածաշրջանային զարգացման նկատմամբ ընդհանուր հանձնառությունը։ Հանդիպումը մեկնարկեց մեր ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինայի, Մանթաշյանց Բիզնես ակումբի նախագահ Վահրամ Միրաքյանի և Մանթաշյանց Տավուշի հիմնադիր Վարուժան Բաբախանյանի կողմից ողջույնի խոսքերով։ Մանթաշյանց Բիզնես ակումբը միավորում է […]

Գրին Ռոքի հանդիպումը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Փետրվարի 11-ին Գրին Ռոքի և Գրին Ռոք հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Դիլիջանում իրականացվող մեր նախաձեռնությունները՝ ուղղված զբոսաշրջության, կրթության և տեղական ենթակառուցվածքների զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցին, որը տարածաշրջանում ձևավորում է հյուրընկալության ոլորտի ապագա մասնագետների նոր սերունդը։ Կողմերը քննարկեցին սփյուռքահայերի ներգրավվածության […]

Գրին Ռոքի մասնակցությունը Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարության քննարկմանը

Փետրվարի 6-ին Գրին Ռոքը և Գրին Ռոք հիմնադրամը հրավիրված էին Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպմանը, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, համայնքների ղեկավարները և ոլորտի ավելի քան 30 խոշոր գործարարներ քննարկեցին Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարությունը։ Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոլորտի առաջիկա ուղղությունները, կայուն և բարձրարժեք […]

Գրին Ռոքը հանդիպեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահին

Մեր ընկերության գործադիր տնօրեն Կատերինա Դանեկինան և Կառավարության ու արտաքին կապերի ղեկավար Նարե Հարոյանը, Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանի հետ միասին, հանդիպել են Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանին։ Քննարկման ընթացքում ընդգծվել են Կառուցապատողների հայկական ասոցիացիայի և Քաղաքաշինության կոմիտեի համատեղ ԵՄ նորմերի տեղայնացման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, որոնք ձևավորում են Հայաստանում նորարարական քաղաքաշինական լուծումների իրականացման շրջանակ՝ […]

Գրին Ռոքը միացավ Գերմանական Բիզնես Ասոցիացիային

Գրին Ռոքը պաշտոնապես միացել է Գերմանական Բիզնես Ասոցիացիային, կարևոր քայլ կատարելով գերմանական և միջազգային բիզնես համայնքի հետ իր կապերը ամրապնդելու ուղղությամբ։ Անդամակցությամբ Գրին Ռոքը դառնում է այն ուժեղ ցանցի մաս, որը միավորում է նորարարության, կայուն զարգացման և տնտեսական համագործակցության ուղղվածությամբ գործող ընկերություններին, ոլորտի մասնագետներին և կարծիք ձևավորող առաջնորդներին։ Այս քայլը վերահաստատում է Գրին Ռոքի հանձնառությունը՝ […]

Cabinet Café-ի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Cabinet Café-ն Գրին Ռոքի խորհրդանշական վերականգնման նախագծերից մեկն է։ Պատմական աղյուսե շենքը, որտեղ ժամանակին տեղակայված էր Երևանի համալսարանի մեկ մասնաճյուղը, չի քանդվել․ դրա փոխարեն այն վերականգնվում է և նորից ձևակերպվում որպես ժամանակակից հանգստի և միջոցառումների տարածք։ Ներսում կտեղադրվի շուրջ 150 նստատեղ, կլինեն երեք այգու տաղավարներ, իսկ տանիքի տերասը նախատեսված է մինչև 250 հյուր ընդունելու համար։ […]

Գրին Ռոքը ճանաչվել է «Լավագույն կայուն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հաղթող՝ World Tourism Awards 2025-ի շրջանակում

Բրյուսել, հոկտեմբերի 20, 2025թ. — Գրին Ռոք ընկերությունը ճանաչվել է «Լավագույն կայուն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հաղթող՝ Համաշխարհային զբոսաշրջության մրցանակաբաշխության (World Tourism Awards 2025) շրջանակում, որը կայացել է Բելգիայի Թագավորական Գեղարվեստի Թանգարաններում՝ Գլոբալ զբոսաշրջության համաժողովի տարեկան հանդիպման ընթացքում։ World Tourism Awards-ը ադրադառնում է զբոսաշրջության, հյուրընկալության և ճանապարհորդության ոլորտների լավագույն նախաձեռնություններին՝ կարևորոլով նորարարությունը, նախագծի ունեցած ազդեցությունն ու […]