Մարտի 16-ին Դիլիջանի մարզահամալիրում տեղի է ունեցել «Rocking Dilijan» ըմբշամարտի ամենամյա մրցաշարը։
Սպորտային այս իրադարձությանը մասնակցել են ՀՀ տարբեր քաղաքներից ավելի քան 200 երեխաներ: Գյումրու, Արմավիրի,Ստեփանավանի, Արտաշատի և այլ քաղաքների ըմբշամարտիկները մրցել են 12 քաշային կարգերում։
Միջոցառմանը ներկա է գտվել Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, Օլիմպիական խաղերի ոսկե, արծաթե, բրոնզե մեդալակիր, աշխարհի քառակի, Եվրոպայի 6-ակի, Եվրոպական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն ու Հայաստանի հունահռոմեական հավաքականն ամբողջ անձնակազմով։
«Rocking Dilijan» ըմբշամարտի ամենամյա մրցաշարի հովանավորն ու կազմակերպիչն է Green Rock -ը։