Աղյուսե տուն

The Brick House residence will become a new leisure center for the city’s residents and guests.

Աղյուսե տուն

 

Խանջյանի սպանությունից հետո դիլիջանյան ամառանոցն ու դրա կողքին գտնվող աղյուսե տնակը դարձել էր հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների հանգստյան վայր: Խոսակցություններ էին պտտվում, որ աղյուսե տնակ, որի ճարտարապետի անունը հայտնի չէ, այցելում էին ԱԱԾ-ի աշխատակիցները:

 

80-ականների վերջին, 90-ականների սկզբին հողային տարածքը բոլոր շենքերով տրվել էր Երևանի վերապրոֆիլավորման ինստիտուտին, որն էլ կազմակերպում էր ուսումնական գործառույթներ: 90-ականներին աղյուսե տնակում գործել է համակարգչային ուսուցման կենտրոն։ Դա եղել է պետական ծրագիր։

 

Երևանի հաշվիչ մեքենաների տեխնիկումից, հետո՝ ինստիտուտից ամբողջ տարվա ընթացքում հերթափոխով երիտասարդների խմբեր այցելում էին աղյուսե տնակ, հանգստանում ու սովորում:

 

Այդտեղ սովորող ուսանողները պատմում են, որ դասասենյակներում կային այդ ժամանակվա համակարգիչներ, ինչպես նաև նոր ստացած IBM-ներ։ Ուսումնական կենտրոնը գործել է մինչև 2002 թվական, այնուհետև տարածքը վաճառվել է, կենտրոնները՝ փակվել։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր