O4 Green Urban Hub

O4 Green Urban Hub՝ սոցիալական ոգեշնչում և բացառիկ փորձառություն

O4 Green Urban Hub

+3,5 միլիոն

այգու տարեկան այցելությունների կանխատեսվող քանակը

Երևանում մենք կստեղծենք գրավչության նոր կենտրոն, որը կմիավորի մարդկանց և հնարավորություն կտա վերանայելու իրենց սովորությունները, մտածելակերպն ու հետաքրքրությունների շրջանակը։

4,5 հա

այգու տարածքը

Օ4 այգու տարածքը ներդաշնակ վայր է, ուր յուրաքանչյուրը կգտնի իր նախասիրություններին համապատասխան զբաղմունք։

4

սկզբունք հայեցակարգի հիմքում

Խաղա՛, մտածի՛ր, փոխանակի՛ր փորձդ, արարի՛ր. ահա այն սկզբունքները, որոնք կդառնան այգու հյուրերի ոգեշնչման աղբյուրը։

Օղակաձև այգին ձեռք է բերում քաղաքի նոր խորհրդանիշի կարգավիճակ

Երևանում, ուր քաղաքային միջավայրը միահյուսվում է կանաչ օազիսներին, Օղակաձև զբոսայգին առանձնանում է իր յուրօրինակությամբ։ Որպես վերջինիս անբաժան մաս՝ Օ4 այգին կդառնա ոգեշնչման աղբյուր և կմիավորի մարդկանց՝ վերափոխելով նրանց մտածելակերպը և հարթակ տրամադրելով գիտելիքների փոխանակման ու անձնական աճի համար։

Մեր նախագծի հիմքում ձգտումն է՝ ստեղծել մի վայր, որտեղ նորարարությունը, կրթությունը և ստեղծարարությունը շարժիչ ուժ կդառնան Հայաստանի և համաշխարհային հանրության զարգացման համար։ Այգին ոչ միայն լինելու է մեծանուն ճարտարապետ Ալեքսանդր Թամանյանի քաղաքաշինական ժառանգության բնական շարունակությունը, այլև դառնալու է քաղաքի մշակութային և մտավոր կյանքի կենտրոնը։

Օ4 այգի. խաղա՛, մտածի՛ր, փոխանակիր փորձդ, արարի՛ր։ Օ4 այգին պատասխան է երևանցիների ցանկություններին և ժամանակի մարտահրավերներին։ Մենք ստեղծում ենք մի վայր, որտեղ կրթությունը չի սահմանափակվում ուսումնական ծրագրերով և տարիքով: Ոգեշնչումն ու արարումն ամենուր են: Մենք ընդլայնում ենք Երևանի բնակիչների անձնական սահմանները և խրախուսում ենք նրանց ձգտել նոր բարձունքների՝ մնալով քաղաքի տարածքում։

Մեր նախագիծը կդառնա ոչ միայն հանգստի վայր, այլև տարբեր բնագավառներում գիտելիք ձեռք բերելու, հետաքրքրությունների շրջանակն ու աշխարհայացքն ընդլայնելու կենտրոն բոլոր տարիքի մարդկանց համար։ Մենք կվերաիմաստավորենք երիտասարդությունը՝ մնալով հոգով երիտասարդ։ Եզակի հանրային տարածքը կգրավի յուրաքանչյուրին, ով փնտրում է ոգեշնչում, գիտելիք և հնարավորություն՝ իր ներդրումն ունենալ հասարակության զարգացման գործում։

Օ4 այգին գերժամանակակից տարածք է, որտեղ ներդաշնակորեն համադրվելու են գեղագիտությունը, ստեղծարարությունը, բովանդակությունը և, իհարկե, իսկական երևանյան միջավայրը, ինչը թույլ կտա այգին կոչել իրապես երևանյան։

Այստեղ կլինի հարմարավետ գրադարան,, քովորքինգի անվճար տարածք, բաց երկնքի տակ ամֆիթատրոն, կոնֆերանս դահլիճ կրթական միջոցառումների և ինտելեկտուալ բանավեճերի համար, ցուցասրահ, շախմատի սեղաններ, ինչպես նաև մանկական գոտի:

Օղակաձև զբոսայգու յուրօրինակ դիրքը դրան օժտում է առանձնահատուկ միավորող առաքելությամբ

Օղակաձև այգին շրջապատում և ասես շրջանակի մեջ է առնում Երևանի պատմական կենտրոնը՝ իրապես միավորելով քաղաքի բնակիչներին և հյուրերին Հայաստանի մայրաքաղաքի սրտում։

Հանգստի և զբոսանքի համար իդեալական վայր լինելով՝ այգին ակամայից դառնում է նոր գաղափարների ստեղծման, ընկերների հետ կարևոր իրադարձությունների, քննարկումների և ճակատագրական հանդիպումների վկան։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր