Եգիպտացորենի կրպակներ

Եգիպտացորենի կրպակներ

 

GreenRock  -ը վերափոխում է տարածքները  հնարավորությունների կենտրոնների՝ ստեղծելով ներդաշնակ ու ներառական տարածքներ։

Լինելով սոցիալապես պատասխանատու բիզնես՝ GreenRock  ընկերությունը իրականացնում է ծրագրեր, որոնք խթանում են Հայաստանի տնտեսական աճն ու միջավայրի զարգացումը:

Ընկերության բիզնես նախագծերի մեծ մասը կենտրոնացած են Դիլիջանում։ Միտված լինելով Դիլիջանի իմիջի բարձրացմանը՝ ընկերությունը ձեռնարկել է մի շարք նախագծեր, որոնց նպատակն է քաղաքը դարձնել ավելի հետաքրքիր ու գրավիչ ինչպես տեղացիների, այդպես էլ զբոսաշրջիկների համար։

Ընկերության սոցիալական նախագծերից մեկը առընչվում է Դիլիջանի ոլորաններին գտնվող եգիպտացորենի վաճառքի կետերին։

Մինչ Դիլիջան մուտք գործելը ու քաղաքի մասին ընդհանուր պատկերացում կազմելը՝ այցելուները Դիլիջանի ոլորաններին հանդիպում են տարատեսակ անկանոն տնակների ու սեղանիկների, որտեղ անհատները վաճառում են եգիպտացորեն:

 

Հաշվի առնելով տեղաբնակների և քաղաքի հյուրերի դրական վերաբերմունքը ճանապարհին եգիպտացորեն համտեսելուն՝ GreenRock -ը որոշել բարելավել մատուցվող ծառայության  պայմանները՝ դարձնելով տնակները էսթետիկ ու ներկայանալի։ Արդյունքում GreenRock -ը ձեռք է բերել և բրենդավորել 25 փայտե տնակներ՝ հագեցած բոլոր անհրաժեշտ հարմարություններով։ Այս տները շուտով կփոխարինեն գոյություն ունեցող բոլոր եգիպտացորենի վաճառքի կետերին` քաղաք մուտք գործելիս այցելուներին ապահովելով ավելի գրավիչ և հարմարավետ գաստրոնոմիկ փորձ:

Նախագիծը իրականացվել է Դիլիջանի համայնքապետարանի հետ համատեղ։ Տնակների բացման պաշտոնական արարողությանը ներկա էին Դիլիջանի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը, GreenRock  ընկերության ղեկավար անձնակազմը, Դիլիջանի մարզադպրոցի աշակերտները, հրավրյալ լրագրողներ։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր