«Green Rock Management Group»-ը մեկնարկել է «Green Cab» տաքսի ծառայությունը Դիլիջանում։

size-1-1
2022 թվականին մեր երկրի տարեկան արտանետումները կազմել են 6,41 մլն տոննա, ինչը կազմում է CO2-ի համաշխարհային արտանետումների ընդամենը 0,02%-ը։ Հայաստանի քաղաքներում օդի աղտոտվածությունը, ի թիվս այլ գործոնների, պայմանավորված է տրանսպորտային միջոցների արտանետումներով: Հասարակական տրանսպորտի բարելավումը կարող է նվազեցնել օդի աղտոտվածությունը և բարելավել կյանքի որակը:

Հավատարիմ լինելով կայուն զարգացման սկբունքներին և այս խնդրի լուծմանը մասամբ նպաստելու նպատակով ՝ «Green Rock Management Group»-ը Դիլիջան քաղաքին է նվիրել Toyota Corolla Hybrid 2023 հիբրիդային բոլորովին նոր մեքենաներ (Հիբրիդային մեքենաներն աշխատում են էներգիայի երկու ձեւով՝ էլեկտրական և ջերմային: 50 կմ/ժ-ից ցածր արագության դեպքում համակարգը անջատում է մեքենայի ջերմային շարժիչը՝ էլեկտրական շարժիչը գործարկելու համար, ինչը թույլ է տալիս ավելի քիչ CO2 արտանետել):

«Green Cab» էկոլոգիապես մաքուր մեքենաների գործարկումը հենց Դիլիջանում նպատակ ունի բարելավել տեղի բնակիչների և քաղաքի հյուրերի տեղափոխումը ինչպես քաղաքի ներսում, այնպես էլ այլ ուղղություններով։

(«Green Cab»-երի մեկնարկի արարողությանը «Green Rock Management Group»-ի դիլիջանյան գրասենյակում ներկա է գտնվել Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը)։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր