Green Rock -ը միացավ ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրին (WEPs):

arm (2)
Այսօր տեղի ունեցավ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի կանանց հզորացման սկզբունքներին նվիրված «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» (Ring the Bell for Gender Equality)  միջոցառումը։

Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկան Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցչի տեղակալ Կոնստանտին Սոկուլսկին, Հայաստանում Ավստրիայի Զարգացման համակարգման գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերը, «ՄԱԿ կանայք» կազմակերպության ներկայացուցիչ Օլգա Ազատյանը, Հայաստանի Ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Հայկ Եգանյանը։

Միջոցառման ընթացքում հայաստանյան 6 մասնավոր ընկերություններ, այդ թվում և «Green Rock »-ը, հանդիսավոր ստորագրեցին «Կանանց հզորացման սկզբունքների» համատեղ հայտարարգիր։

Հայաստանի ֆոնդային բորսան դեռևս 2019 թվականին է միացել «Հնչեցրու զանգը հանուն գենդերային հավասարության» նախաձեռնությանը, իսկ 2020-ին ընդունել է ՄԱԿ-ի Կանանց հզորացման սկզբունքները (Women’s Empowerment Principles (WEPs)), այդ կերպ օրինակ ծառայելով հայաստանյան մի շարք կազմակերպությունների համար:

Green Rock -ի կողմից հայտարարագիրը ստորագրել է փոխտնօրեն Ֆելիքս Դիլանյանը։

ՄԱԿ-ի «Կանանց հզորացման սկզբունքներ» ծրագրի նպատակն է աշխատավայրերում, համայնքներում ու բիզնես ոլորտում կանանց հզորացումն ու գենդերային հավասարության խթանումը։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր