Դիլիջանի մարզադպրոցը կդառնա ունիվերսալ սպորտային համալիր երեխաների համար

sport-h
Green Rock Management Group-ն ակտիվորեն վերակառուցում է Դիլիջանի մարզադպրոցը՝ վերափոխելով այն երեխաների համար նախատեսված ունիվերսալ սպորտային համալիրի։ Նախաձեռնության նպատակն է՝ ստեղծել ժամանակակից և անվտանգ տարածք երիտասարդ սերնդի բազմակողմանի զարգացման համար։

Դիլիջանի մարզադպրոցի վերակառուցման նախագիծը կարևոր փուլ է Տավուշի մարզի սպորտային մշակույթի զարգացման ճանապարհին։ Դրա հիմքում մեր՝ ապագայի համար ներդրման տեսլականն է: Նախագիծը կոչված է խթանելու ոչ միայն երեխաների ֆիզիկական առողջությունը, այլև կրթությունը, հավակնոտ ձգտումներն ու սպորտի բնագավառում նշանակալի ձեռքբերումները։

Նախագծի առանցքային նպատակներից մեկը նորագույն տեխնոլոգիաների և չափանիշների ներդրումն է, որոնք ուղղված են լինելու երեխաների անվտանգության առավելագույն ապահովմանը և հնարավոր վնասվածքների կանխմանը։ Մարզահամալիրի բարելավված ենթակառուցվածքը կատարյալ պայմաններ կստեղծի մարզաձևերի ընդլայնման համար, ինչը յուրաքանչյուր երեխայի հնարավորություն կտա լիարժեքորեն զարգանալ և իր մեջ բացահայտել նոր տաղանդներ։

Մարզադպրոցի ժամանակակից մարզահրապարակները, ընդարձակ դահլիճները, հարմարավետ հանդերձարաններն ու այլ ֆունկցիոնալ տարածքները կկառուցվեն ժամանակակից շինանյութերով և կկահավորվեն վերջին սերնդի սարքավորումներով։ Նման մոտեցումը, անկասկած, երկարաժամկետ ներդրում է մարզի սպորտային ապագայի համար։

Մարզադպրոցի վերակառուցումը նախատեսվում է ավարտել աշնանը։ Green Rock Management Group-ը վստահ է՝ սոցիալական ուղղվածությամբ նման նախագծերը հետագայում ևս կստանան հանրության աջակցությունը և բարձր գնահատականը:

Picture8 3

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր