Գրին Ռոքի մասնակցությունը Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարության քննարկմանը

Փետրվարի 6-ին Գրին Ռոքը և Գրին Ռոք հիմնադրամը հրավիրված էին Տավուշի մարզպետարանում կայացած հանդիպմանը, որտեղ ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը, համայնքների ղեկավարները և ոլորտի ավելի քան 30 խոշոր գործարարներ քննարկեցին Հայաստանի զբոսաշրջության զարգացման 2026–2030 թթ. ռազմավարությունը։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին ոլորտի առաջիկա ուղղությունները, կայուն և բարձրարժեք զբոսաշրջության զարգացման տեսլականը, ինչպես նաև Հայաստանի միջազգային մրցունակության բարձրացման նպատակները։

Գրին Ռոքի համար այս ռազմավարությունը կարևոր ուղենիշ է, քանի որ դրա հիմնարար սկզբունքները՝ կայուն զարգացում, պատասխանատու զբոսաշրջություն և համայնքների հզորացում, արդեն իսկ ներդրված են մեր ծրագրերում և առօրյա գործունեությունում։ Շնորհակալ ենք կառուցողական քննարկման և համագործակցության հնարավորության համար։

Related Articles

Անտառի Արքան Դիլիջանում

Շինարարության ընթացք. ձմեռային թողարկում

Գրին Ռոքի թիմն ամրապնդում է իր ESG գիտելիքները կայուն զարգացման դասընթացի միջոցով

MVRDV ընկերության ղեկավարության այցը Գրին Ռոք

Related Projects

Բար-սրճարան Cabinet

Խորհրդային շենք՝ վերափոխված որպես ռեստորան և միջոցառումների տարածք