Գրին Ռոքի հանդիպումը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի հետ

Փետրվարի 11-ին Գրին Ռոքի և Գրին Ռոք հիմնադրամի ներկայացուցիչները հանդիպում ունեցան ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

Հանդիպման ընթացքում ներկայացվեցին Դիլիջանում իրականացվող մեր նախաձեռնությունները՝ ուղղված զբոսաշրջության, կրթության և տեղական ենթակառուցվածքների զարգացմանը։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց Apicius Armenia միջազգային հյուրընկալության դպրոցին, որը տարածաշրջանում ձևավորում է հյուրընկալության ոլորտի ապագա մասնագետների նոր սերունդը։

Կողմերը քննարկեցին սփյուռքահայերի ներգրավվածության հնարավորությունները, ինչպես նաև համատեղ կրթական և մշակութային ծրագրերի իրականացման հեռանկարները։

Related Articles

Անտառի Արքան Դիլիջանում

Շինարարության ընթացք. ձմեռային թողարկում

Գրին Ռոքի թիմն ամրապնդում է իր ESG գիտելիքները կայուն զարգացման դասընթացի միջոցով

MVRDV ընկերության ղեկավարության այցը Գրին Ռոք

Related Projects

Բար-սրճարան Cabinet

Խորհրդային շենք՝ վերափոխված որպես ռեստորան և միջոցառումների տարածք