Բիզնես պարբերականի աշուն/ձմեռ 2023-2024 թողարկումն ընդարձակ անդրադարձ է կատարել Green Rock Management Group-ին՝ ներկայացնելով ընկերության գործունեությունը, նախագծերը, ինչպես նաև ընդգրելով երկու ծավալուն հարցազրույց՝ ընկերության հիմնադիր Մարետա Գևորկյանի և ընկերության տնօրեն Վարազդատ Ներսիսյանի հետ։
Ամսագրում տեղ գտած նյութերը կարող եք ընթերցել հետեւյալ հղմամբ՝ https://amcham.am/wp-content/uploads/2024/03/AmCHAM-Digital-06.03.24-1.pdf
«Road to Success» վերնագրով սյունակում Մարետա Գեվորկյանը կիսվել է իր հաջողության պատմությամբ՝ ներկայացնելով իր անցած ճանապարհն ու Green Rock-ի հիմնադրման նախապատմությունը։
Ընկերության տնօրեն Վարազտան Ներսիսյանը «What Armenia offer to the Middle East tourists» վերնագիրը կրող հարցազրույցում խոսել է Հայաստանի տուրիստական պոտենցիալի մասին՝ ներկայացնելով դրա ուժեղ և թույլ կողմերը։
Ամբողջական նյութերը կարող եք ընթերցել հետևյալ հղումով՝ https://amcham.am/wp-content/uploads/2024/03/AmCHAM-Digital-06.03.24-1.pdf
AmCham Armenia-ն անկախ բիզնես ասոցիացիա է, որը սերտորեն համագործակցում է Ամերիկյան դեսպանատան հետ, բայց միևնույն ժամանակ հանդիսանում է ֆինանսապես անկախ կառույց: Ունենալով ավելի քան 150 անդամ, այն 2000 թվականից պաշտպանում է Հայաստանում բիզնես շահերը՝ ծառայելով որպես տեղեկատվության և ցանցային հիմնական ռեսուրս Հայաստանի գործարար ոլորտում: