Սերգեյ Փարաջանով 100-ամյակ

SP-arm1
Հունվարի 9-ին մեկնարկեց աշխարհահռչակ հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, մոնտաժող, նկարիչ և վիզուալ արտիստ Սերգեյ Փարաջանովի 100-ամյակը։ Աշխարհի տարբեր ծայրերում գալիք ամիսներին տեղի կունենան ամենատարբեր ձևաչափերի միջոցառումներ՝ նվիրված հռչակավոր արվեստագետի հոբելյանին։ Այդ կապակցությամբ որոշել ենք ներկայացնել խաղ-թեստ, որը կօգնի ծանոթանալ (կամ գուցե վերհիշել) տարբեր փաստեր մեծանուն արվեստագետի կյանքից։

 

1 / 13

Ինչո՞վ էր զբաղվում Փարաջանովի հայրը

2 / 13

Մինչև կինեմատոգրաֆիկ կրթությունը ստանալը Փարաջանովը սովորում էր Երկաթուղային տրանսպորտի ինստիտուտում, սակայն, կիսատ թողնելով ուսումն այդտեղ, նա ընդունվում է…

3 / 13

Փարաջանովը երազում էր այցելել Բեռլին։ Ինչու՞

4 / 13

Ինչո՞վ էր զբաղվում Փարաջանովը բանտում

5 / 13

Մինչ ռեժիսորը բանտում էր, ո՞վ նախաձեռնեց, որպեսզի Փարաջանովի համար Բրեժնևի մոտ բարեխոսի ֆրանսիացի կոմունիստ և պոետ Լուի Արագոնը

6 / 13

Ու՞մ մտքով անցավ օգտագործել փարաջանովյան բանտային «թալերը» Ռիմինի կինոփառատոնում իբրև մրցանակ

7 / 13

Ո՞ր հայկական վանքերում է նկարահանվել ռեժիսորի աշխարհահռչակ «Նռան գույնը» ֆիլմը

8 / 13

Ո՞ր նշանավոր հայ դերասանն է «Նռան գույնը» ֆիլմում կարդում կադրից դուրս տեքստը

9 / 13

«Մոռացված նախնիների ստվերները» ֆիլմի ստեղծման ժամանակ Փարաջանովը ստիպել է…

10 / 13

Ո՞վ էր արվեստագետի դերասանուհի-մուսան, ում հետ նա բազմիցս աշխատել է

11 / 13

Ո՞ր տարին էր UNESCO-ն հռչակել Սերգեյ Փարաջանովի տարի

12 / 13

Ո՞ր քաղաքում է գտնվում կինոգործչի արձանը, կարծես, օդում «ճախրելիս»

13 / 13

Ո՞վ է հայ դերասաններից մարմնավորել մեծն արվեստագետին 2013 թվականի կենսագրական ֆիլմում

Ձեր միավորն է

0%

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր