Գրին Ռոք հիմնադրամ

Ի՞նչ է Գրին Ռոք հիմնադրամը

Գրին Ռոք հիմնադրամը Գրին Ռոքի սոցիալական պատասխանատվության հարթակն է: Այն ղեկավարում է մշակույթի և էկոլոգիայի ոլորտներում ոչ առևտրային նախագծեր՝ ապահովելով համայնքների համար երկարաժամկետ արժեք և նպաստելով ռազմավարական նախաձեռնությունների զարգացմանը ներառական և կայուն եղանակներով:

Փոքր քաղաքները կարող են առաջնորդել մեծ փոփոխություններ

Մեր առաքելությունն է աջակցել Դիլիջանի բնակիչներին՝ նպատակային նախաձեռնությունների միջոցով, որոնք կենտրոնանում են մարդկային կապիտալի զարգացման, ներառական ենթակառուցվածքների, էկոլոգիական պատասխանատվության և մշակութային հարստացման վրա: Մենք նպատակ ունենք ստեղծել ավելի ներառական միջավայր տեղի բնակիչների համար, որպեսզի նրանք տեսնեն և օգտագործեն զարգացման համար առկա բոլոր հնարավորություններն իրենց քաղաքում:

Մենք Դիլիջանը պատկերացնում ենք որպես փոքր քաղաքի կայուն զարգացման գլոբալ մոդել՝ մի վայր, որտեղ բնությունը, մշակույթը և նորարարությունը համակեցության մեջ են, որտեղ մարդիկ ծաղկում են, ավանդույթները զարգանում են, և աճը երբեք չի գալիս ինքնության կամ էկոլոգիայի հաշվին։

Մեր գործունեության հիմնասյունը

Մեր ռազմավարությունը հիմնված է չորս հիմնարար սյուների վրա, որոնք ձևավորում են մեր իրականացրած յուրաքանչյուր ծրագիր, գործընկերություն և որոշում։

Կրթություն

Հմտությունների, կարիերայի և հնարավորությունների զարգացում։

Մշակույթ

Ժառանգության պահպանում և ստեղծագործականության ոգեշնչում։

Շրջակա միջավայր և կայունություն

Լանդշաֆտների պաշտպանություն, պատասխանատու ճանապարհորդության խթանում և կանաչ լուծումների մոդելավորում։

Համայնքի զարգացում

Ներառական ենթակառուցվածքների, երկխոսության և սոցիալական ծրագրերի ստեղծում։

Մեր նախագծերը

Կրթություն՝ Apicius Armenia

Apicius Florence-ի հետ համագործակցությամբ մենք մեկնարկել ենք Apicius Armenia՝ Դիլիջանում հյուրընկալության դպրոց, որը կառաջարկի մասնագիտական ​​​​ուսուցում զբոսաշրջության, խոհարարական արվեստի և ծառայությունների կառավարման ոլորտներում։

Դպրոցը տեղացի և արտերկրից ուսանողներին առաջարկում է միջազգային ստանդարտներին համապատասխան կրթություն, որն անմիջականորեն կապված է տարածաշրջանի հիմնական տնտեսական շարժիչ ուժի՝ կայուն զբոսաշրջության հետ։ Դիլիջանում հյուրընկալության չափանիշների բարձրացումից զատ, այն նաև կբացի ճանապարհներ սոցիալական շարժունակության և ձեռներեցության համար։

Մշակույթ՝ VR մշակութային ցուցահանդես

Մենք տեղական թանգարանում բացեցինք Դիլիջանի առաջին մշտական ​​վիրտուալ իրականության (VR) մշակութային ցուցահանդեսը՝ մի ներգրավիչ փորձառություն, որը թույլ է տալիս բնակիչներին և այցելուներին ինտերակտիվ ձևով ուսումնասիրել քաղաքի հարուստ պատմությունն ու լեգենդները։

Այս նախագիծը արտացոլում է մեր համոզմունքը, որ մշակույթը պետք է ոչ միայն պահպանվի, այլև վերաիմաստավորվի և կենդանի մնա ապագա սերունդների համար։

Շրջակա միջավայր և կայունություն` Green Cab տաքսի ծառայություն

Ամենօրյա շրջագայություններն էկոլոգիապես ավելի մաքուր դարձնելու համար մենք ներկայացրեցինք Դիլիջանի առաջին էկո-տաքսի ծառայությունը՝ տեղացիների և այցելուների համար վառելիքի արդյունավետ, ցածր արտանետումներով մեքենաներով։

Նախագիծը ներկայացնում է կայուն տրանսպորտային այլընտրանքներ և էկոլոգիան բերում է առօրյա կյանք։ Ապագայում մենք նախատեսում ենք ընդլայնվել թափոնների կրճատման, վերականգնվող էներգիայի և կլիմայական կրթության ոլորտում նախաձեռնությունները։

Հիմնադրամի նպատակները

Մենք համագործակցում ենք տեղի բնակիչների, նորեկների, զբոսաշրջիկների, գործընկերների և դոնորների հետ՝ ստեղծելու ներառական, թափանցիկ և կայուն նախագծեր։ Մեր նպատակն է.

Բնակիչներին առաջարկել

գործնական հմտություններ աշխատանքի և ձեռներեցության համար

Ամրապնդել համայնքային կապերը

ինչպես նաև ներգրավել մարդկանց քաղաքի կյանքի ձևավորման գործում

Պաշտպանել բնական միջավայրը

էկոտուրիզմի և կանաչ տեխնոլոգիաների միջոցով,

Պահպանել և արդիականացնել

մշակութային ինքնությունը նոր սերունդների համար

Դիրքավորել Դիլիջանը

որպես ներառական, կայուն զարգացման տարածաշրջանային առաջատար

Աջակցություն տեղական նախաձեռնություններին

որոնք ստեղծում են սոցիալական ազդեցություն և երկարաժամկետ արժեք

Համագործակցեք մեզ հետ

Մենք ողջունում ենք բոլոր գործընկերներին՝ կազմակերպություններին, հիմնադրամներին, դեսպանատներին, ընկերություններին և անհատներին, ովքեր կիսում են մեր կայուն և ներառական փոփոխություններին ուղղված նախաձեռնությունները։ Անկախ նրանից, թե դուք ֆինանսավորող եք, համայնքի առաջնորդ, ստեղծագործ անհատ, թե ակտիվիստ, ձեզ համար Գրին Ռոք հիմնադրամի գործունեության մեջ տեղ կա։

Միասին մենք կարող ենք՝

Իրականացնել նախագծեր

Հովանավորել ծրագրեր

Սկսել տեղական արշավներ

Փորձի փոխանակում կամ աջակցություն

Կազմակերպել համատեղ միջոցառումներ և համաժողովներ

Զարգացնել կրթական
և մշակությաին նախաձեռնություններ

Մենք միշտ բաց ենք, ճկուն և առաջնորդվում ենք Դիլիջանի ապագան ձևավորելու կոլեկտիվ ձգտումով։

Գրեք մեզ

Green Rock-ում համատեղ ստեղծագործությունը հիմնական արժեք է: Մենք հավատում ենք ապագան միասին կառուցելուն՝ բնակիչների, փորձագետների և գործընկերների հետ: Մենք նախագծում ենք թվային տարածք, որը հրավիրում է բոլորին նպաստել, համագործակցել և ձևավորել այն, ինչ գալու է:

Համայնքային միջոցառումներ

Բալետի դպրոցի ներկայացում և զրույց բալետմայստեր Ռուդոլֆ Խառատյանի հետ

Մասիմո Բոկուսի վարպետության դասը լրագրողների և բլոգերների համար

Էլինա Ավանեսյանը Դիլիջանի մարզադպրոցում

«Մարզերի երեխաներ» սոցիալական և կրթական ՀԿ-ի մենթորների ընդունելություն

Նորություններ

Cabinet Café-ի վերակառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Գրին Ռոքը ճանաչվել է «Լավագույն կայուն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հաղթող՝ World Tourism Awards 2025-ի շրջանակում

Դիլիջանը կներկայացվի Վրաստանում որպես զբոսաշրջության հիմնական ուղղություն

Դիլիջանում բացվել է «Apicius Armenia» հյուրընկալության միջազգային դպրոցը