- Քաղաքը շրջապատող տարածքը ունի ազգային պարկի կարգավիճակ:
- Դիլիջանում կա 32 ճարտարապետական հուշարձան:
- Քաղաքում հայտնաբերվել են մեծ թվով հնագիտական գտածոներ:
- Բնական պայմանները նմանեցնելով՝ քաղաքը երբեմն անվանում են «Հայկական Շվեյցարիա»:
«Գրին ռոք » ընկերությունը նպատակ ունի Դիլիջանը դարձնել էլ ավելի գայթակղիչ վայր զբոսաշրջիկների համար, բարելավել քաղաքի իմիջն ու նպաստել նրա հեղինակության մեծացմանը`մի շարք սոցիալական եւ բիզնես նախաձեռնությունների շնորհիվ:
Ընկերության սոցիալական նախաձեռնություներից առաջինն օրեր առաջ կյանքի կոչվեց. շահագործման հանձնվեց ամբողջությամբ հիմնանորոգված Դիլիջանի մարզահամալիրը: Մանրամասները՝ տես այստեղ:
Նախաձեռնությունը, որի շրջանակներում ակնկալում ենք դիզայներական համայնքի ներգրավվածությունը, վերաբերվում է տաքսի ծառայությանը:
Դիլիջանից այլ քաղաք՝ հիմնականում մայրաքաղաք վերադառնալու դեպքում շատ զբոսաշրջիկներ, ցավոք, առնչվում են մեքենայի բացակայության խնդրին:
Այլ կերպ ասած սեփական մեքենա չունեցող կամ տաքսի ծառայություն նախընտրող զբոսաշրջիկները հիմնականում հեշտությամբ են կարողանում հասնել Դիլիջան եւ բարդ` հաճախ անհնար է դառնում նրանց վերադարձը Երեւան կամ այլ քաղաքներ բարենպաստ մինիմալ պայմաններով կազմակերպելը:
Ոչ մաքուր մեքենաներ, ոչ բարեհամբույր կամ ոչ կիրթ վարորդներ, ոչ տրամաբանական սակագին…
Նշված խնդիրների լուծման համար մենք որոշել ենք ստեղծել տաքսի ծառայություն, որի շրջանակներում կշահագործվեն Toyota Corolla Hybrid 2023 մակնիշի մեքենաներ: Վարորդները կանցնեն որակավորման դասընթացներ եւ կմատուցեն հնարավոր լավագույն սերվիսը զբոսաշրջիկներին:
Եվ այսպես, տաքսի ծառայության մեքենաները բրենդավորելու համար «Գրին ռոք » ընկերությունը հայտարարում է տաքսի ծառայության մեքենաների բրենդավորման դիզայնի բաց մրցույթ:
Մրցանակային ֆոնդը՝ 1 մլն ՀՀ դրամ։
Մրցույթի մասնակցության պայմաններին ծանոթանալու համար անցե՛ք հղումով: