Երևանի Օ4 այգին ամենամեծ զբոսայգիներից մեկը կլինի երկրում

O4_Park_Hero
Շուտով Երևանի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն կունենան վայելելու նոր եզակի այգին՝ վայր, որը դառնալու է ոգեշնչման, կրթության և նորարարության կենտրոն։ Տարածություն, ուր միաձուլվելու են գիտելիքն ու արվեստը։

Օ4 այգու գաղափարը ծնվել է ի պատասխան ժամանակի մարտահրավերների։ Green Rock Management Group-ը ձգտում է ստեղծել միջավայր, ուր կրթությունը չի սահմանափակվում դպրոցական ծրագրերով, իսկ ոգեշնչումն ու ստեղծարարությունը գիտելիքի անբաժան մասն են։ Նախագիծը հնարավորություն է տալիս գնալ նորարարության, ինքնազարգացման ու անձնական աճի ճանապարհով։

Նախագիծը ձգտում է միավորել կրթությունն ու ստեղծարարությունը՝ նպատակ ունենալով դառնալ ոչ միայն Հայաստանի, այլև համաշխարհային հանրության զարգացման շարժիչ ուժ։

Որպես հանրաճանաչ Օղակաձև զբոսայգու մաս՝ Օ4 այգին ոչ միայն կլինի ճարտարապետական ժառանգության շարունակություն, այլև՝ քաղաքի մշակութային և ինտելեկտուալ կյանքի կենտրոն։
Օ4 այգում իրականացվելու են զանազան միջոցառումներ՝ համերգներ, դասախոսություններ, սեմինարներ, վարպետաց դասեր, քննարկումներ։ Բացի այդ, աջակցություն է ցուցաբերվելու երիտասարդ ձեռնարկատերերին և ստեղծագործողներին։

Այգին իր այցելուներին առաջարկելու է արդիական լուծումներով տարածք, որը ներառելու է հարմարավետ գրադարան, քովորքինգի անվճար տարածքներ, ամֆիթատրոն բաց երկնքի տակ, կոնֆերանս դահլիճ, ցուցասրահ։ Լինելու է նաև մանկական գոտի, մարզահրապարակ և հատուկ գոտի՝ շախմատի համար։

Վստահ ենք, որ դեռևս նախագծման փուլում մեզ կհաջողվի ձևավորել համայնք, որը կոգեշնչվի Հայաստանի մայրաքաղաքի սիրտը որակապես փոխող այս եզակի մշակութային և կրթական նախաձեռնությամբ։

 

park

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր