Գրին Ռոքը մեկնարկում է «City Talks» Մարկ Գրիգորյանի հետ նախագիծը

arm01
«City Talks» Մարկ Գրիգորյանի հետ նախագիծը հարցազրուցային ֆորմատի փոդքասթային շարք է, որի առաջնային նպատակն է բարձրացնել հանրային ըմբռնումը ճարտարապետությանը, քաղաքաշինությանը, դիզայնին, քաղաքային կյանքին ու կանաչ տարածքներին առնչվող թեմաների վերաբերյալ:

Փոդքսասթի հաղորդավարը Մարկ Գրիգորյանն է, ով հայտնի հայ ճարտարապետ Մարկ Գրիգորյանի թոռն է, «Երևան. քաղաքի կենսագրություն» գրքի հեղինակն ու Ալեքսանդր Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտ ղեկավարը։
Ունենալով հարուստ նախապատմություն, որը խորապես կապված է հայկական մշակույթի և նրա քաղաքային պատմությունների հետ՝ Մարկը փորձագետների, տեղացիների և շահագրգիռ կողմերի հետ միասին կքննարկի քաղաքաշինության ու ճարտարապետության բոլոր ասպեկտները, կուսումնասիրի հիմնական մարտահրավերներն ու հնարավոր լուծումները։

Հետևեք մեր կայքի նորություններին, որպեսզի բաց չթողնեք «City Talks» Մարկ Գրիգորյանի հետ փոդքասթների շարքը։

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր