2024 թվականի սեպտեմբերի 23-ից մինչև 26-ը Նիդերլանդների Ուտրեխտ քաղաքում տեղի կունենա Future Green City համաշխարհային համագումարը։ FGC համագումարը Նիդերլանդներում Stadswerk թագավորական ասոցիացիայի և Հոլանդիայի լանդշաֆտների և այգեպանների թագավորական ասոցիացիայի (VHG) նախաձեռնությունն է:
Համագումարը միավորում է շինարարությունը, կանաչապատումը, ենթակառուցվածքները եւ ջուրը: Հենց այս 4 բաղադրիչների միավորմամբ է ստեղծվում ապագայի քաղաքը:
Համագումարին այս տարի մասնակցելու են ավելի քան 400 խոսնակներ աշխարհի տարբեր երկրներից եւ բանախոսելու են յոթ հիմնական թեմաներով՝ անդրադառնալով ամենահրատապ սոցիալական խնդիրներին՝ կլիմայական փոփոխություններին, էներգիայի նոր աղբյուրներին, ակտիվների կառավարմանը և այլն:
Future Green City համագումարին առաջին անգամ կներկայանա նաև Հայաստանը. Green Rock ընկերությունը հանդես կգա «Քաղաքային այգիները Կովկասում. պատմական անդրադարձ, մեր օրերի խնդիրներն ու վաղվա ակնկալիքները» թեմայով:
Future Green City համագումարի մանրամասների մասին՝