Հիմնադիր

Մարետա Գևորկյան. Ոգեշնչող և նորարար առաջնորդ , ոփոխությունների շարժիչ ուժ

«Իմ տեսլականն է՝ ստեղծել Հայաստանի կայուն զարգացմանը նպաստող տարաբնույթ ներառական և բազմաֆունկցիոնալ միջավայր: Մեր թիմը հաստատակամորեն և նվիրվածությամբ կատարում է իր առաքելությունը՝ հավատով, որ կատարած յուրաքանչյուր նախագիծ քայլ է դեպի մեր հայրենիքի բարեկեցիկ ապագան»:

Մարետա Գևորկյան

1 (1)

Որպես հիմնադիր և բարերար՝ Մարետա Գևորկյանը վերջին 10 տարիների ընթացքում ակտիվորեն ներգրավված է բանկային, տարածքային զարգացման և սոցիալական նախաձեռնություններում:

Որպես ձեռնարկատեր՝ նա միանձնյա տիրապետում է Evocabank-ի բաժնետոմսերի 100%-ին (Հայաստանի բանկային համակարգի թոփ-10 ցուցակից) և հիմնադրել է Green Rock-ը: Հնարավորություններ բացահայտելու իր բացառիկ ունակությամբ, նա դարձել է ոգեշնչման փարոս կրթական ոլորտում:

Նորարարական ընկերություն ստեղծելով՝ տկն. Գևորկյանը միշտ կարծել է, որ տարածաշրջանում շրջակա միջավայրի վրա ազդեցության զարգացման հիմքում ընկած է աշխատակիցների կրթությունը, ինչը կստեղծի մեծ հնարավորություններ՝ փոխելու մարդկանց կենսակերպը:

Տիկին Գևորկյանը ծնվել է Դիլիջանում, ներկայումս բնակվում է Շվեյցարիայում։ Նա Հայաստանում տարբեր սոցիալական նախաձեռնությունների ակտիվ դոնոր է:

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր