Մի քանի փաստ ենք առանձնացրել փոքրիկ դրախտանման քաղաքի մասին։
Քաղաքը նախկինում կոչվել է Դելիջան։ Գտնվում է Տավուշի մարզում, Աղստև գետի ափին։
Դիլիջան քաղաքի անունը գրավոր աղբյուրներում առաջին անգամ հիշատակվել է 1666 թվականին ֆրանսիացի ճանապարհորդ Ժան Շարդենի ճամփորդական ծանոթագրություններում։
Դիլիջան քաղաքի անվան վերաբերյալ կան բազմաթիվ վարկածներ, որոնցից առավել հայտնի են այս երկուսը․ առաջին տարբերակի համաձայն քաղաքը կոչվել է ի հիշատակ Դիլի անունով մի հովվի, որը սիրահարված էր իր տիրոջ աղջկան։ Իշխանը, իմանալով այդ մասին, հրամայում է կորցնել հովվին անտառներում։ Հովվի մայրը, օր ու գիշեր լացելով, փնտրում էր որդուն՝ «Դիլի՜, Դիլի՜ ջան» կանչելով։
Համաձայն մյուս վարկածի՝ «դիլի ջան» նշանակում է «քաղցր լեզու»՝ տեղացիների անուշ բարբառի շնորհիվ։
Դիլիջանում է գտնվում «Դիլիջան ազգային պարկ» -ը՝ բնության հատուկ պահպանվող տարածքներից մեկը։
Դմիտրի Շոստակովիչը “Համլետ” ֆիլմի երաժշտությունը գրել է Դիլիջանի կոմպոզիտորների ստեղծագործական տանը։
Դիլիջանի տարածքում և շրջակայքում կա 32 ճարտարապետական հուշարձան։ Առավել նշանավորներն են Հաղարծինը, Ջուխտակ Վանքը, Մաթոսավանքը և Գոշավանքը՝ Մխիթար Գոշի պատվին։
Դիլիջանի կենտրոնական հատվածում գտնվում է հայտնի Սրճարան N2-ը, որտեղ աշխատում են երեխաներ՝ սկսած 14 տարեկանից։
Մաքսիմ Գորկին՝ Դիլիջանի մասին