“City Talks: Live Podcast”

Հունիսի 28-ին տեղի ունեցավ “City Talks: Live Podcast” միջոցառումը «Երևանի ճարտարապետական ապագան» վերնագրով։ Միջոցառումը միտված էր ամփոփելու “City Talks: Live Podcast” -ի առաջին եթերաշրջանը և հայատարարելու գալիք երկրորդ եթերաշրջանի մասին։

Միջոցառումն իր մեջ ներառում էր պանելային քննարկումներ, բանախոսություններ և Q&A (հարցուպատասխան)։

Քննարկման խոսնակների թվում էին ճարտարապետական ոլորտի այնպիսի ներկայացուցիչներ, ինչպիսիք են՝ «Ստորակետ» ճարտարապետական ​​ստուդիայի համահիմնադիր և տնօրեն Մերուժան Մինասյանը, գեղագիր, դիզայներ, մանկավարժ  Ռուբեն Մալայանը, «ՍՆԽ» ճարտարապետական ​​ստուդիայի համահիմնադիր Աշոտ Սնխչյանը և «ՆՊԱՏԱԿ» կրթական հիմնադրամի եւ «Տարբերակ» ճարտարապետական ​​արվեստանոցի համահիմնադիր Կարեն Բերբերյանը։ Պանելային քննարկման խոսնակները “City Talks”-ի առաջին եթերաշրջանի թողարկումների հյուրերն էին, ովքեր համախմբվել էին մեկ դահլիճում քննարկելու և ներկայացնելու իրենց մասնագիտական դիրքորոշումը կապված ազգային տեսլականի, Երևանի քաղաքաշինական խնդիրների և հետագա զարգացման ուղղությունների հետ։

Այսպիսով “City Talks: Live Podcast” միջոցառմանը ներկա էին փոդքասթի նախորդ դրվագներից հյուրեր, «Green Rock»-ի անձնակազմը, ընկերության գործընկերներն ու համայնքի ներկայացուցիչները։

Փոդքասթի վերջին դրվագի ընթացքում բանախոսները հաղորդավար Մարկ Գրիգորյանի հետ քննարկեցին Երևանի ճարտարապետական ​​ապագան, հիմնական մարտահրավերներն ու հնարավոր լուծումները և պատասխանեցին ներկաների հարցերին։ Պանելային քննարկումներից հետո հյուրերին սպասվում էր Networking  ուղեկցվող քեյթերինգով և երաժշտությամբ։

Միջոցառման հեռարձակումը հասանելի է GreenRock ընկերության պաշտոնական YouTube-յան ալիքում։

 

IMG 1671     IMG 1672      IMG 1673    IMG 1674

IMG 1675     IMG 1676      IMG 1677    IMG 1678

IMG 1679      IMG 1680

 

Գործընկերներ, որոնց հետ մենք իրականացնում ենք ծրագրեր