Բրյուսել, հոկտեմբերի 20, 2025թ. — Գրին Ռոք ընկերությունը ճանաչվել է «Լավագույն կայուն զբոսաշրջային նախագիծ» անվանակարգի հաղթող՝ Համաշխարհային զբոսաշրջության մրցանակաբաշխության (World Tourism Awards 2025) շրջանակում, որը կայացել է Բելգիայի Թագավորական Գեղարվեստի Թանգարաններում՝ Գլոբալ զբոսաշրջության համաժողովի տարեկան հանդիպման ընթացքում։
World Tourism Awards-ը ադրադառնում է զբոսաշրջության, հյուրընկալության և ճանապարհորդության ոլորտների լավագույն նախաձեռնություններին՝ կարևորոլով նորարարությունը, նախագծի ունեցած ազդեցությունն ու կայուն զարգացումը։ Այս տարի մրցանակաբաշխությանը մասնակցել են պետությունների ղեկավարներ, նախարարներ, առաջատար հյուրանոցային և ավիացիոն ընկերությունների առաջատար դեմքեր, ինչպես նաև կայունության զարգացման ոլորտի փորձագետներ՝ միասին ծանոթանալու այն նախաձեռնություններին, որոնք ձևավորում են զբոսաշրջության ապագան ամբողջ աշխարհում։
Մրցանակակիր նախագիծ․ Դիլիջանի Բազմաֆունկցիոնալ համալիր
Green Rock-ի կողմից ներկայացված և հաղթող ճանաչված Բազմաֆունկցիոնալ համալիր նախաձեռնությունը «քաղաք քաղաքի մեջ» ձևաչափով մշակված էկոհամակարգ է Դիլիջանում։ Նախագիծը միավորում է հյուրընկալությունը, մշակույթը, գաստրոնոմիան, մանրածախ առևտուրը և հանրային տարածքները՝ դառնալով կենտրոն քաղաքի բնակիչների և այցելուների համար։
Նախագծի սրտում են գտնվում 210 սենյականոց հյուրանոցն ու 600 տեղանոց երաժշտական սրահը, ինչպես նաև սրճարաններ, զբոսայգու տարածքներ, կինոթատրոններ, coworking, առողջության ու մանրածախ առևտրի տարածքներ։ Նախագիծը նպատակ ունի դիվերսիֆիկացնել զբոսաշրջությունը՝ հավասարակշռելով սեզոնային հոսքերը, ստեղծել երկարաժամկետ աշխատատեղեր և ամրապնդել Դիլիջանի դիրքը որպես մշակութային և զբոսաշրջային կենտրոն՝ ոչ միայն Հայաստանում, այլև տարածաշրջանում։
Կատարինա Դանեկինա, Գրին Ռոքի գործադիր տնօրեն.
«Այս մրցանակը մեր առաքելության կարևոր գնահատականն է՝ կառուցելու ժամանակակից և կայուն տուրիզմի էկոհամակարգ Դիլիջանում՝ հարգելով բնությունը և հզորացնելով տեղական համայնքները։ Սկզբից ևեթ մենք կենտրոնացել ենք երկարաժամկետ կայունության վրա՝ ներդնելով կայուն զարգացման գործելակերպեր մեր գործունեության բոլոր ոլորտներում և հետևելով EDGE սերտիֆիկացիայի նման համաշխարհային չափանիշներին։ Միևնույն ժամանակ, այս նախագիծը դառնում է Դիլիջանի զարգացման խթան՝ ստեղծելով ավելի քան 800 նոր աշխատատեղ, բարձրացնելով որակի և կայունության չափանիշների մակարդակը և նպաստելով քաղաքի լայն տնտեսական ու սոցիալական աճին»։
Եկատերինա Բրեդիխինա, Գրին Ռոք հիմնադրամի տնօրեն. «Գրին Ռոք հիմնադրամը աջակցում է Դիլիջանի Բազմաֆունկցիոնալ համալիրի զարգացմանը՝ ստեղծելով հնարավորություններ համայնքի համար, խթանելով մշակույթը և բացելով նոր մասնագիտական ուղիներ։ Մեր կարևորագույն նախաձեռնություններից մեկը Ապիցիուս հյուրընկալության միջազգային դպրոցի (Ֆլորենցիա, Իտալիա) հետ համագործակցությունն է՝, որի արդյունքում հիմնվել է Apicius Armenia-ն՝ տարածաշրջանում առաջին միջազգային հյուրընկալության դպրոցը։ Գրին Ռոքը տրամադրել է 10 ամբողջական կրթաթոշակ Դիլիջանի երիտասարդների համար, որպեսզի նրանք ստանան համաշխարհային մակարդակի կրթություն և անմիջապես միանան մեր զարգացող էկոհամակարգին՝ հյուրանոցներում, ռեստորաններում և մշակութային կենտրոններում»։
Գլոբալ զբոսաշրջության ֆորումի և մրցանակաբաշխության մասին
Գլոբալ զբոսաշրջության ֆորումը միջազգային հարթակ է, որը միավորում է որոշում կայացնողների, նորարարների և զբոսաշրջության ու հյուրընկալության ոլորտի առանցքային մասնագետների։ Նրա տարեկան համաժողովը համարվում է ոլորտի ամենանշանակալի միջոցառումներից մեկը՝ համատեղելով ռազմավարական քննարկումները և Համաշխարհային զբոսաշրջության մրցանակաբաշխությունը (World Tourism Awards – Best 100), որը ներկայացնում է աշխարհով մեկ ընտրված ամենաազդեցիկ և ձևափոխող զբոսաշրջային նախագծերը։
Գրին Ռոքի մասին
Գրին Ռոքը զարգացմանն ուղղված ընկերություն է, որը նպատակ ունի Դիլիջանը ձևավորել որպես մշակույթի, զբոսաշրջության և կայուն աճի դինամիկ կենտրոն։ Ընկերությունը համադրում է հյուրընկալությունը, կրթությունը, արվեստը և կանաչ տեխնոլոգիաները՝ նպաստելով տեղական տնտեսական զարգացմանը և ստեղծելով արժեքավոր հնարավորություններ համայնքի և այցելուների համար։




