Օգոստոսի 3-ին և 4-ին Դիլիջանում՝ Աղասի Խանջյանի ամառանոցի տարածքում, անցկացվեց DILIJAN WINE FEST 2024 փառատոնը՝ ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի աջակցությամբ: Green Rock -ը հանդիսանում էր միջոցառման տարածքի գործընկերը։
Փառատոնի ընթացքում այցելուները մասնակցեցին գինու տոնավաճառին, համտեսներին, գինով նկարչության սեանսներին և ավանդական խաղողի տրորման արարողությանը: Միջոցառմանը ներգրավված էին ավելի քան 40 գինեգործարաններ և ռեստորաններ։
Երկու թեմատիկ բեմերում հնչում էին ջազային կատարումներ և սիրված դիջեյների սեթեր։ Այս տարվա փառատոնի գլխավոր երաժշտական հյուրն էր The Reincarnation Orchestra-ն:
Գինու փառատոնը Դիլիջանում անցկացվում է արդեն երրորդ տարին՝ ընդլայնելով մասնակիցների շրջանակը։