Դիլիջանում իր դռները կբացի «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը, որը մասնագիտացած է հյուրընկալության կառավարման, սննդի, գինու և առողջապահական(wellness) ոլորտներում։ «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը Իտալիայի Ֆլորենցիա քաղաքում գործող հայտնի “Apicius International School of Hospitality” կրթական հաստատության հայաստանյան ներկայացուցչությունն է և տարածաշրջանում առաջին միջազգային հյուրընկալության դպրոցը։
Դպրոցը նպատակ ունի Հայաստանում զարգացնել հյուրընկալության և գաստրոնոմիայի մշակույթը՝ միաժամանակ համակցելով միջազգային փորձն ու տեղական առանձնահատկությունները։ Ուսումնական գործընթացը իրականացվելու է իտալացի մասնագետների կողմից, ովքեր ուսանողներին կփոխանցեն իրենց հարուստ փորձն ու մասնագիտական գիտելիքները։
«Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցը առաջարկում է մասնագիտական և սիրողական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան ուսանողներին ձեռք բերել թե՛ տեսական գիտելիքներ, թե՛ գործնական հմտություններ՝ համապատասխան ոլորտի միջազգային չափանիշներին:
«Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցի գալիք բացման մասին արդեն խոսել են՝
Մշտապես տեղեկացված լինելու համար հետևեք «Ապիցիուս» միջազգային հյուրընկալության դպրոցի սոցիալական էջերին՝ Instagram, Facebook, և LinkedIn: