Հրապարակվել է ArmenPress
Հայաստանը շուտով կունենա իր առաջին միջազգային հյուրընկալության և գաստրոնոմիայի դպրոցը։ «Apicius Armenia»-ի միջոցով ուսանողները հնարավորություն կունենան սովորել Դիլիջանում և Ֆլորենցիայում, ստանալ եվրոպական չափանիշներին համապատասխան կրթություն և դառնալ ոլորտի նոր սերնդի առաջնորդներ։
Դպրոցը լինելու է տարածաշրջանում առաջին միջազգային կրթական կենտրոնը՝ հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտում։ «Apicius Armenia»-ն կգործի համագործակցությամբ Ֆլորենցիայի Apicius International School of Hospitality-ի հետ՝ հայկական ավանդույթները համադրելով եվրոպական փորձառության ու ժամանակակից մոտեցումների հետ։
-Խնդրում եմ մի փոքր պատմեք Apicius Armenia-ի մասին և թե ինչպե՞ս ծնվեց գաղափարն այս դպրոցը բացել Հայաստանում։
-Apicius Armenia-ն տարածաշրջանում իր տեսակի մեջ առաջին ակադեմիական և մասնագիտական կրթության կենտրոնն է հյուրընկալության և գաստրոնոմիայի ոլորտում։ Այն կբացվի Դիլիջանում 2025 թվականի սեպտեմբերին և կգործի համագործակցությամբ Եվրոպայի ամենահեղինակավոր մասնագիտական դպրոցներից մեկի՝ Ֆլորենցիայում գործող Apicius International School of Hospitality-ի հետ։
Նախագիծը ծնվել է պարզ, բայց հավակնոտ մի դիտարկումից․ Հայաստանում գոյություն ունի հսկայական մարդկային, մշակութային և բնական ներուժ զբոսաշրջության և հյուրընկալության ոլորտում, սակայն մինչ այժմ չկար այնպիսի կենտրոն, որը կարող էր ապահովել եվրոպական մակարդակի կրթություն այս ոլորտում։
«Գրին Ռոք» հիմնադրամը ակտիվորեն աշխատում է Դիլիջանը գիտելիքի, նորարարության և կայուն զարգացման կենտրոն դարձնելու ուղղությամբ։ Apicius Armenia-ն դառնալու է այդ փոփոխության մի մասը։ Մեր նպատակն է հնարավորություն տալ հայ երիտասարդներին սովորել հայրենիքում, սակայն միջազգային չափանիշներով՝ պրակտիկայով, փորձառությամբ, կարիերային աջակցությամբ և միջազգային հեռանկարներով։ Մենք վստահ ենք, որ որակյալ կրթությունը ոչ միայն ներդրում է յուրաքանչյուր մարդու մեջ, այլև համապատասխան ներդրում երկրի տնտեսության, մշակույթի և ապագայի մեջ։
-Ի՞նչ արժեքներ է Apicuis Armenia-ն բերելու Հայաստանի հյուրընկալության ոլորտ։ Ի՞նչն եք համարում ամենակարևորը հյուրընկալության ոլորտի կրթության մեջ։
-Apicuis Armenia-ն Հայաստան է բերում մասնագիտական կրթության մի ամբողջ փիլիսոփայություն, որը մեր իտալացի գործընկերները ձևավորել են վերջին 27 տարիների ընթացքում։ Մենք հավատում ենք, որ հյուրասիրությունը պարզապես սերվիս չէ․ այն հարաբերությունների մշակույթ է, էմպատիա, մարդկանց հասկանալու և նրանց ներկայությունը այս կամ այն վայրում հասանելի դարձնելու ունակություն։
Apicuis Armenia-ի արժեքային համակարգը կառուցված է հստակ պատկերացման վրա, թե ինչպիսին պետք է լինի ժամանակակից կրթությունը հյուրընկալության ոլորտում։ Մենք շեշտը դնում ենք գործնական ուսուցման վրա, քանի որ հավատացած ենք, որ հենց իրական փորձն է հնարավորություն տալիս ուսանողներին պատրաստ լինել ոլորտի իրական մարտահրավերներին և անմիջապես հարմարվել մասնագիտական միջավայրին։ Հատուկ ուշադրություն է դարձվում կրթության որակին և պրոֆեսիոնալիզմին․ մենք համագործակցում ենք Իտալիայի և այլ երկրների առաջատար դասախոսների հետ և մշակում ուսումնական ծրագրեր, որոնք համապատասխանում են միջազգային չափանիշներին։ Apicuis Armenia-ի կրթական միջավայրը լինելու է իսկապես միջմշակութային․ այստեղ ներդաշնակորեն միախառնվելու են հայկական ավանդույթներն ու իտալական հյուրընկալության դպրոցը, ինչը հատկապես կարևոր է ժամանակակից աշխարհում։ Մեր մոտեցման կենտրոնում է նաև նորարարության և կայուն զարգացման ձգտումը․ ուսուցման մեջ մենք ներմուծում ենք ժամանակակից տեխնոլոգիաներ, կարևորում ենք տեղական ռեսուրսների կիրառումը և հետևում ոլորտի վերջին համաշխարհային միտումներին։
Հյուրընկալության կրթության մեջ ամենակարևորը էմոցիոնալ ինտելեկտի, մասնագիտական հմտությունների և անձնական պատասխանատվության համադրությունն է։ Մենք չենք սովորեցնում միայն պատրաստել կամ կառավարել հյուրանոց․ մենք ձևավորում ենք հյուրընկալության ոլորտի առաջնորդի մտածելակերպ։
-Ի՞նչ ծրագիր եք նախատեսում առաջարկել Հայաստանում։ Արդյոք այն նման կլինի՞ Իտալիայում գործող ծրագրին։
-Այո, ծրագիրը համապատասխան է այն մեկին, որը իրականացվում է Apicuis Florence-ում։ Մենք առաջարկում ենք երկամյա ակադեմիական ծրագիր՝ երկու ուղղությամբ դիպլոմ ստանալու հնարավորությամբ՝ Հյուրընկալության ոլորտի կառավարում և Գաստրոնոմիայի և գինեգործության արվեստ։
Առաջին տարին ուսանողները սովորում են Դիլիջանում, իսկ երկրորդ տարին՝ ընտրությամբ՝ կա՛մ շարունակում են ուսումը Հայաստանում, կա՛մ մեկնում են Ֆլորենցիա։ Սա տալիս է ճկունություն և ապահովում է ամբողջական եվրոպական սերտիֆիկատ։
Բացի այդ, կունենանք զարգացած մասնագիտական առաջխաղացման ուղղություն՝ կարճաժամկետ դասընթացներ գործող ռեստորատորների, հյուրանոցային ղեկավարների, խոհարարների համար, ինչպես նաև կայուն հյուրընկալության, գինեգործության մշակույթի և ռեստորանային մենեջմենթի դասընթացներ։
Եվ վերջապես՝ սիրողական դասընթացներ բոլոր ցանկացողների համար, այդ թվում՝ զբոսաշրջիկների։ Օրինակ՝ գաստրոնոմիական վարպետության դասեր, դեգուստացիաներ, open kitchen միջոցառումներ, որոնք հնարավորություն են ստեղծում ծանոթանալու իտալական և հայկական խոհանոցին ու մշակույթին ոչ պաշտոնական միջավայրում։
Published by Armenpress, original at https://armenpress.am/hy/article/1228070

— Արդյոք նախատեսում ե՞ք հրավիրել մասնագետների Իտալիայից՝ դասավանդելու Apicuis Armenia-ում։
-Այո, սա նախագծի սկզբունքորեն կարևոր մասն է։ Մենք համոզված ենք, որ իտալացի և այլ միջազգային պրակտիկ դասախոսների փորձը և հմայքը, որոնք դասավանդում են Apicuis Florence-ում, շատ կարևոր է։ Այս մասնագետները ոչ միայն դասավանդում են, այլ կիսվում իրենց մասնագիտական ուղով, փիլիսոփայությամբ և աշխատանքային մոտեցմամբ։
Միջազգային խոհարարների, գինեգործության փորձագետների, ոլորտի ղեկավարների մասնակցությունը ծրագրի անբաժանելի մաս է լինելու։ Սա նաև կներառի հրավիրյալ բանախոսների դասախոսություններ, վարպետաց դասեր և ուսանողների կուրատորություն։ Սա ստեղծում է հենց այն «միջազգային միջավայրը», որը շատ արժեքավոր է հյուրընկալության ոլորտում։
-Ուսանողները կկարողանա՞ն արդյոք իրենց ուսման մի մասն անցկացնել Իտալիայում։
-Այո, իհարկե։ Մենք հատուկ կազմել ենք ծրագիրն այնպես, որ ուսանողները կարողանան երկրորդ տարին սովորել Իտալիայում՝ Apicuis Florence-ի կամպուսում։ Սա եզակի հնարավորություն է՝ ոչ միայն խորացնելու գիտելիքները, այլև մտերմանալու այլ մշակույթի հետ, գործնականում հասկանալու եվրոպական չափանիշները և ձեռք բերելու պրոֆեսիոնալ կապեր։
Ֆլորենցիայում ուսումը մեծ առավելություն կտա՝ հնարավորություն մուտք գործել աշխարհի ամենաճանաչված զբոսաշրջային քաղաքներից մեկը, գործնական հմտություններ ձեռք բերել Apicuis-ի իրական նախագծերում, ստանալ փորձահեն ուսուցում (experiential learning) Իտալիայի առաջատար ռեստորաններում և հյուրանոցներում, մասնակցել խոշոր գաստրոնոմիական միջոցառումների և, որ կարևոր է, մշակութային ինտեգրման։ Սա այն փորձն է, որը մշտապես մնայուն ազդեցություն կունենա մարդու վրա։
— Ձեր կարծիքով, ինչպիսի՞ ազդեցություն կարող է դպրոցը ունենալ Հայաստանի զբոսաշրջության և գաստրոնոմիական ոլորտի զարգացման վրա։
-Apicuis Armenia-ն կարող է առանցքային դեր խաղալ ամբողջ զբոսաշրջության էկոհամակարգի համար։ Նախ և առաջ, մենք պատրաստում ենք նոր սերնդի մասնագետներ՝ մարդիկ, որոնք ոչ միայն աշխատելու են ռեստորաններում կամ հյուրանոցներում, այլև կստեղծեն նոր ձևաչափեր, չափանիշներ և բրենդներ։
Երկրորդ՝ մենք ստեղծում ենք կենտրոն, որը կգրավի զբոսաշրջիկների, գաստրոնոմիայի ոլորտի մասնագետների, ուսանողների և դասախոսների այլ երկրներից։ Սա մշակութային և կրթական զբոսաշրջության օրինակ է, որը կարող է Հայաստանին նոր հեղինակություն տալ որպես տարածաշրջանի գաստրոնոմիական մշակույթի կենտրոն։
Երրորդ՝ բիզնեսի և պետական կառույցների հետ համագործակցության միջոցով մենք կհզորացնենք տեղական տնտեսությունը՝ գինեգործարաններից և ֆերմաներից մինչև հյուրանոցներ ու սրճարաններ՝ առաջարկելով նոր արտադրանք, ծառայություններ և ձևաչափեր։
— Նպատակ ունե՞ք համագործակցություն տեղական ռեստորանների, հյուրանոցների կամ կրթական հաստատությունների հետ։
-Այո, այս պահի դրությամբ մենք արդեն ակտիվորեն ձևավորում ենք համագործակցություն Հայաստանի առաջատար ռեստորանների, գինեգործարանների, հյուրանոցների և մասնագիտական խոհարարական համայնքների հետ։ Այդ գործընկերությունները կարևոր դեր են խաղում մեր նախագծի զարգացման մեջ՝ ապահովելով ուսանողների համար իրական ոլորտում փորձաշրջան անցնելու հնարավորությունը, ինչը զգալիորեն բարձրացնում է նրանց մասնագիտական պատրաստվածության մակարդակը։ Բացի այդ, գործող մասնագետները հնարավորություն կունենան մասնակցել որակավորման բարձրացման դասընթացների՝ թարմացնելով իրենց գիտելիքներն ու հմտությունները վերջին միջազգային չափանիշներին համապատասխան։ Միասնական նախաձեռնությունները, ինչպես օրինակ գաստրոնոմիական փառատոնները, վարպետաց դասերը և դեգուստացիոն միջոցառումները, ոչ միայն նպաստում են կրթության և բիզնեսի միջև կապերի ամրապնդմանը, այլ նաև կարևոր իրադարձություններ են հանդիսանում հասարակության, զբոսաշրջիկների և լրատվամիջոցների ուշադրությունը գրավելու համար։
Մենք բաց ենք համագործակցության համար նաև այլ կրթական հաստատությունների հետ՝ նպաստելու տարածաշրջանում կրթական միջավայրի զարգացմանը և գիտելիքների փոխանակմանը։
-Ի՞նչ հնարավորություններ կստանան երիտասարդները Apicuis Armenia-ի միջոցով։
-Երիտասարդներն առաջին հերթին հնարավորություն կստանան բացահայտելու իրենց ներուժը միջազգային ճանաչում ունեցող մասնագիտությունում։ Մենք խոսում ենք ոչ միայն սնունդ պատրաստելու կամ հյուրանոց կառավարելու հմտությունների մասին, այլև կարիերա կառուցելու, ճանապարհորդելու և ներկայացնելու Հայաստանը միջազգային ասպարեզում։
Apicuis Armenia-ն իր ուսանողներին տրամադրում է հզոր հիմք հաջող պրոֆեսիոնալ ուղի սկսելու համար։ Դպրոցում ուսուցումն ավարտվում է միջազգային ճանաչում ունեցող դիպլոմի ստացմամբ, որը բացում է դռներ ոչ միայն Հայաստանում, այլ նաև նրա սահմաններից դուրս՝ կարիերայի հնարավորությունների համար։ Ծրագիրը ներառում է պարտադիր փորձառական ուսուցման (experiential learning) մոդուլներ ոլորտի իրական ձեռնարկություններում, ինչը թույլ է տալիս ուսանողներին գործնականում կիրառել ստացած գիտելիքները։ Հատուկ ուշադրություն է դարձվում անձնական և հաղորդակցական հմտությունների զարգացմանը՝ որակներ, որոնք հատկապես պահանջված են հյուրընկալության ոլորտում։ Բացի այդ, ուսանողները դառնում են լայն միջազգային մասնագիտական ցանցի մաս, ինչը զգալիորեն ընդլայնում է նրանց հեռանկարներն ու հետագա աճի և համագործակցության հնարավորությունները։
Մենք հատկապես ցանկանում ենք աջակցել մարզերի երիտասարդներին, որոնք հաճախ չունեն որակյալ կրթության և միջազգային հնարավորությունների հասանելիություն։
-Ո՞վ կարող է սովորել այս դպրոցում։
-Apicuis Armenia-ում ուսուցումը հասանելի է բոլորի համար, ովքեր բավական մղված են, տիրապետում են անգլերեն լեզվին և ձգտում են զարգանալ։ Մենք ուղղված ենք ինչպես դպրոցահասակ շրջանավարտներին, այնպես էլ ուսանողներին, երիտասարդ մասնագետներին և նաև նրանց, ովքեր ցանկանում են փոխել մասնագիտությունը՝ անկախ տարիքից։
Բացի այդ, մեզ մոտ կլինեն կարճ ծրագրեր և դասընթացներ, բաց բոլորի համար՝ ֆերմերներից ու ձեռնարկատերերից մինչև զբոսաշրջիկներ և խոհարարության սիրահարներ։ Մենք ցանկանում ենք լինել մատչելի և օգտակար ամբողջ համայնքի համար։
— Ի՞նչ ուսուցման մոտեցումներ եք կիրառում Apicuis Armenia-ում, և ինչպե՞ս են դրանք ազդում ուսանողների կրթական պրոցեսի վրա։
-Մեր մոտեցումը հիմնված է փորձառական (experiential) «ձեռքի աշխատանք» (hands-on learning) մեթոդաբանության վրա։ Սկզբից ևեթ ուսանողները ներգրավված են ոլորտին բնորոշ իրական նախագծերում և խնդիրներում։ Նրանք աշխատում են օրինակների վրա, կազմակերպում դեգուստացիաներ, միջոցառումներ և մասնակցում թիմային նախաձեռնություններին՝ զարգացնելով ոչ միայն մասնագիտական հմտություններ, այլ նաև պատասխանատվություն, առաջնորդական ունակություններ և թիմային աշխատանք։
Apicuis Armenia-ի կրթական պրոցեսը կառուցված է հավասարակշռված մոդելի վրա, որտեղ տեսությունը և պրակտիկան ունեն հավասար նշանակություն։ Ուսումնառությունը հավասարապես բաժանված է երեք կարևոր բաղադրիչների միջև՝ տեսական հիմքերի ուսումնասիրություն, լաբորատոր աշխատանք և փորձնական մասնագիտական գործունեություն՝ իրական նախագծերում ու դեպքերում մասնակցությամբ։
Այնպիսի մոտեցումն ապահովում է ուսուցման դինամիկ, կիրառական և իսկապես ներգրավող բնույթ։ Ուսանողները ոչ միայն յուրացնում են նյութը, այլև սովորում են կիրառել այն իրական իրավիճակներում, ինչը զգալիորեն բարձրացնում է նրանց պատրաստվածությունը պրոֆեսիոնալ գործունեությանը։ Արդյունքում ձևավորվում են ոչ միայն տեխնիկական գիտելիքներ ունեցող մասնագետներ, այլև ինքնավստահ առաջնորդներ, որոնք կարող են հարմարվել, կայացնել որոշումներ և զարգացնել հյուրընկալության ոլորտը նոր մակարդակի վրա։
-Ի՞նչ պահանջներ կան նրանց համար, ովքեր ցանկանում են սովորել Apicuis Armenia-ում։
-Apicuis Armenia-ում ընդունվելու համար պահանջվում է միջնակարգ կրթության դիպլոմ, ինչպես նաև անգլերենի հմտություններ՝ առնվազն B1 մակարդակով, քանի որ ուսուցումը ամբողջությամբ ընթանում է անգլերենով։ Բացի այդ, դիմորդներն անցնում են հարցազրույց։ Ընտրության գործընթացում մենք ուշադրություն ենք դարձնում ոչ միայն պաշտոնական պահանջներին, այլև անձնական հատկանիշներին՝ կարևոր են ուսման մղումը, պատրաստակամությունը, նոր փորձառության հանդեպ բաց լինելը և անկեղծ հետաքրքրությունը հյուրասիրության ոլորտի նկատմամբ։ Կրթական ծրագիրն ինտենսիվ է և պահանջում է բարձր ներգրավվածություն, պատասխանատվություն և կազմակերպվածություն ուսանողների կողմից, ուստի մենք փնտրում ենք այն անձանց, ովքեր պատրաստ են լրջորեն ներդրում կատարել իրենց ապագայի համար։
- -Արդյոք կա՞ն կրթաթոշակային ծրագրեր, որոնք կարող են օգտվել Apicuis Armenia-ի ուսանողները։
-Այո, մենք մշակել ենք բազմաստիճան կրթաթոշակային համակարգ՝ համագործակցելով բիզնեսի, մասնավոր դոնորների և բարեգործական հիմնադրամների հետ։ Մենք ցանկանում ենք, որ ուսանողի ճանապարհը որոշվի տաղանդի, ոչ թե ֆինանսական հնարավորությունների հիմքով։ Մեր նպատակն է ստեղծել մատչելի և ներառական կրթություն, որը կօգնի բացահայտել տաղանդներ ողջ Հայաստանում և նրա սահմաններից դուրս։